Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:17 17-03-2022

Երկու անգամ կողոպտել են կույրերի միավորման մշակույթի տունը

Սոկրատ Շահնազայանի անվան կույրերի միավորման մշակույթի տանը 2 անգամ գողություն է տեղի ունեցել։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց մշակույթի տան տնօրեն Յուրիկ Ավետիսյանը։

«Գողություններ եղել են՝ երկու անգամ, պարզապես, մտել են և տարել մեր ունեցած համակարգիչներից։ Ես կարծում եմ, որ դա իմացող մարդ է անում։ Ոստիկանությանը կանչել ենք և բացատրել, բայց երեք օր հետո ասվել է, որ գործը սառեցված է»,- ասաց Ավետիսյանը։

Տնօրենն ասաց, որ կույրերի միավորման մշակույթի տանը ոչ մի աջակցություն չի ցուցաբերվում․ «Ոչ՛, աջակցություն չի ցուցաբերվում, այլ ասում են հասարակական կազմակերպություն եք, գնացեք ապրեք։ Ի՞նչ աջակցություն ցուցաբերեն, ինչ էլ որ կա, մենք մեր միջոցներով ենք անում․ ծանր է»,- ասաց Յուրիկ Ավետիսյանը՝ շարունակելով․ «Օրինակ վերջերս այստեղից Ֆրանսիա գնացած երկու քույր էին եկել։ Եկել ասում էին, որ շատ են կարոտել, գոնե տարին երկու անգամ գան, բայց պալատը տեսնելուն պես զարմացան՝ ասելով՝ աշխարհում ոչ մի տեղ այսպես չէ, ինչո՞ւ է նման դատարկություն։ Խնդիրը առաջին անգամ չէ, որ բարձրացնում ենք, երկրի նախագահին գրել ենք, Կառավարության, ԱԺ-ի ներկայացուցիչնրին՝ ասելով՝ տվեք արտոնություն, սակայն խնդիրը այդպես էլ մնացել է առանց արձագանքի»,- ասաց նա։

Ըստ Ավետիսյանի՝ նախկինում փառատոններ են անցկացվել, և մեծ եռուզեռ է եղել, որովհետև կույրերի կենտրոններ կային ոչ միայն Երևանում, այլև հանրապետության բոլոր մեծ քաղաքներում․ կային, գործարաններ, դրանց կից գրադարաններ, մշակույթի տներ, 10,000-ից ավել տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ կարողացել են աշխատել և զբաղվել սպորտով ու մշակույթով։ Հետո փոխվեց ամեն բան, փոխվեց հասարակարգը և արտադրական միջոցները անցան տարբեր մարդկանց ձեռքը։

Մարիամ Ստեփանյան

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
14:47 Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել