Ուղիղ եթեր
Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 22:23 25-07-2022

Ի՞նչ բարոյական իրավունք ունի, որ ինձ ասի, թե ես երբ արթնանամ. քաղաքացին քաղաքապետի՝ շուտ արթնանալու որոշման մասին

Օրեր առաջ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ես վստահ եմ՝ քաղաքը պիտի շուտ արթնանա, աշխատանքային օրը պիտի վաղ սկսվի: Այսուհետ առավոտյան 07:00-ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունը կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում»։

Oragir.news-ի հետ զրույցում քաղաքացին ասաց. «Ես չեմ զարմանում ոչ մի բանի վրա, ինչ վարչապետն է, այն էլ իր քաղաքապետն է։ Նախկին կլոունից պրծանք, եկանք մյուսի ձեռքն ընկանք։ Ինչ է նշանակում, որ բոլորը պետք է արթնանան ժամը յոթին, ես չեմ հասկանում, քաղաքապետարանն ուրիշ պռոբլեմներ չունի՞, թող քաղաքապետը Պրոսպեկտի խոզանոցը մտնի, տեսնի, թե այնտեղ ինչ է կատարվում, նոր ժամը յոթին արթանացնելու մասին մտածի։ Նա ի՞նչ բարոյական իրավունք ունի, որ ինձ ասի, թե ես երբ արթնանամ»։

Ամենից շատ դիտված