Ներքին 4 տարի առաջ - 19:51 25-07-2022

Հայկ Կարապետյանը հեռանում է «ՀայՓոստ»-ի տնօրենի պաշտոնից

«ՀայՓոստ»-ի տնօրեն Հայկ Կարապետյանը հայտնել է, որ հուլիսի 25-ից ավարտում է իր համագործակցությունը «ՀայՓոստ»-ի հետ: Հայկ Կարապետյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

««ՀայՓոստ»-ի թվային տրանսֆորմացիան իրականացնելու համար երկու տարի առաջ նշանակվեցի «ՀայՓոստ»-ի տնօրեն, և թիմիս հետ միասին իրականացրինք հսկայական փոփոխություններ ինչպես թվային տրանսֆորմացիայի, այնպես էլ կադրային, ֆինանսական, սակագնային, կոմերցիոն, սպասարկման, փոստփոխանակման արդիականացման և միջազգային ուղղություններով: 2020 թվականին ստեղծեցինք հնգամյա զարգացման ռազմավարություն, որը հավանություն ստացավ «ՀայՓոստ»-ի դիտորդ խորհրդի և ՀՀ կառավարության կողմից: Արդյունքում, կառուցեցինք «ՀայՓոստ»-ի էկոհամակարգը, ստեղծեցինք դուստր ձեռնարկություններ և գործարկեցինք բազմաթիվ պրոդուկտներ, ծառայություններ. iNovation, HayPost Retail, ՀայՓոստ Մեդ, Բեր-Բեր, Արմոտեկա և այլն: Կարծում եմ՝ իրավահավաստի փոստի գործարկմամբ տրանսֆորմացիայի այս փուլը հաջողությամբ ավարտեցինք, ուստի, այսօրվանից իմ և «ՀայՓոստ»-ի համագործակցությունը կավարտվի»,-նշել է Հայկ Կարապետյանը:

Նա շնորհակալություն է հայտնել մեծ վստահության և հնարավորության համար, որ ընձեռվել է իրեն, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել աշխատանքային թիմին 24/7 ռեժիմով վերջին 2 տարին աշխատելու համար:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա