Մամուլ 2 տարի առաջ - 07:27 08-03-2024

Հայկ Կոնջորյանի կնոջ շնորհիվ՝ «ՀայՓոստ»-ը դարձել է ՔՊ-ականների հանգրվանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը սկսել է չարաշահել խնամի-ծանոթ-բարեկամ թեորեմը եւ սեփական բարեկամներին աշխատանքի տեղավորելուց հետո անցել է հեղափոխության ընթացքում ակտիվություն ցուցաբերած «հպարտ քաղաքացիներին»։ Եթե Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ՔՊ-ական փոխթաղապետ Սերոբ Սարգսյանը 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի վիրակապին չհետեւեր, ապա դեռ կշարունակեր առ այսօր աշխատել Vivaro բուքմեյքերական գրասենյակում։ Վերջինս կրկնում է դասական ՔՊ-ականների գերակշիռ մեծամասնության հետհեղափոխական կյանքի ուղին, ինչպես Հայկ Կոնջորյանի կնոջ դեպքում է։

Կոնջորյանը կնոջը տեղավորել էր «ՀայՓոստ»-ում, ապա աստիճանաբար սկսել էր նրա հաստիքը բարձրանալ, դրան զուգահեռ, կրկնապատկվում էր կնոջ տարեկան ֆինանսական եկամուտը։ Սերոբյանի դեպքում կարիերայի աճը գրանցվել է այլ կերպ։ Նա նախ Արաբկիրի թաղապետարանում տեղավորեց կնոջը, ապա ինքը սկսեց «շրջագայել» պետական աշխատավայրերում` Աջափնյակի թաղապետարան, «ՉՀԳ» ՓԲԸ, Շրջակա միջավայրի նախարարություն, կրկին Աջափնյակի թաղապետարան, այժմ էլ՝ «ՀայՓոստ» ՓԲԸ, որը թեեւ ամեն ամիս որպես անպարտաճանաչ հարկատու ՊԵԿ-ի կողմից տուգանվում է ՀԴՄ խախտման համար, սակայն պարտաճանաչ վճարում է ՔՊ-ականների եւ նրանց կանանց աստղաբաշխական աշխատավարձերը։ Հավելենք նաեւ, որ սա այն նույն փոխթաղապետն է, որը 2022 թվականի ապրիլի 30-ին Երեւանի Նալբանդյան փողոցում Ցորի զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներին անվանել էր «փնթիներ»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց