Ավելին 4 տարի առաջ - 19:24 25-07-2022

Վիրաբույժը նշել է կանանց կրծքի թուլացման հիմնական պատճառները

Պլաստիկ վիրաբույժ Հաքան Գյունդողանը նշել է մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կանանց կուրծքը սկսում կախվել։ Doctor Peter կայքին տված հարցազրույցում բժիշկն ասել է, որ գեղեցիկ կրծքերի գլխավոր թշնամիներից մեկը ծխելն է․ ծխախոտի վնասակար նյութերը քայքայում են կոլագենը, որը պատասխանատու է հյուսվածքների տոնուսի համար։

Վիրաբույժը նաև ասաց, որ կուրծքը կարող է կախվել ոչ ճիշտ ընտրված ներքնազգեստի պատճառով, հատկապես երբ խոսքը վերաբերում է սպորտին։

«Վազքի համար անհրաժեշտ է սպորտային հատուկ կրծկալ»,- ասել է բժիշկը՝ պարզաբանելով, որ նման կրծկալն օգնում է պահել կրծքի ճիշտ ձևը։

Վերջապես, կրծքի ձևի վրա ազդում են հորմոնալ անհավասարակշռությունը և ծննդաբերությունից հետո կրծքով կերակրելը: Կերակրող մայրերին բժիշկը խորհուրդ է տալիս կրծքով կերակրելիս չկռանալ, մաշկը խոնավացնել կակաոյի յուղի մզվածքի վրա հիմնված մթերքներով, ինչպես նաև ստուգել հորմոնների մակարդակը:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի