Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 22:10 22-07-2022

Պետությունն ուղղակի ցանց է, ինչքան ծակ կա ով գալիս՝ անցնում է. Կարեն Քոչարյանը՝ վերջին աղմկահարույց «կեղծ ահազանգերի» մասին

Վերջին օրերին մի քանի աղմկահարույց իրադարձություններ տեղի ունեցան։ Նախորդ շաբաթվանից շղթայական տարածվում էր այն լուրերը, որ առաջին նախագահի տանը ռումբ է տեղադրված, այնուհետև պարզվեց, որ դա կեղծ ինֆորմացիա է։ Դրանից օրեր անց մետրոյում ռումբ տեղադրելու մասին լուրեր տարածվեցին, որը կրկին պարզվեց, որ կեղծ է, այնուհետև՝ վերջին ամենաաղմկահարույց դեպքը տեղի ունեցավ Արագածավան գյուղում, երբ լուրեր տարածվեցին, թե երեք զինված թուրքեր են մտել ՀՀ տարածք, ութ հովիվների` իրենց անասուններով գերի են վերցրել, որոշ ժամանակ անց ռուսական կողմի միջնորդությամբ սկզբում անասուններին են բաց թողել, այնուհետև հովիվներին:

Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ՝ հարցնելով, թե շղթայական կեղծ ահազանգերն ինչի հետ են կապված, որն է դրանց նպատակը այն էլ այն շրջանում, երբ զբոսաշրջիկներ են գալիս, պատասխանեց.

«Ես կարող եմ ավելացնել այդ շարքը, օրինակ՝ թուրք երիտասարդի նկարահանումը, սելֆին Ծիծեռնակաբերդում՝ «Գորշ գայլերի» սիմվոլը ցույց տալով։ Սա նշանակում է, որ այն, ինչ վաղուց ասում ենք, որ պետություն գոյություն չունի, պետությունն ուղղակի ցանց է, ինչքան ծակ կա ով գալիս՝ անցնում է, իսկ պետության ուժային կառույցները զբաղված են միայն քաղաքական հարցերով՝ իրենց օմպոնենտներին ա բռնում, ոչ մի բանով զբաղված չէ ուժային համակարգը, պետություն չկա, գոյություն չունի, այդ ամենը հենց դրա մասին է խոսում»։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ կոնկերտ անձ կազմակերպած լինի շղթայական կեղծ ահազանգերը, պատասխանեց․ «Հնարավոր է, ամեն ինչ էլ հնարավոր է։ Հնարավոր է՝ կազմակերպություն լինի, հնարավոր է՝ ինչ-որ այլ պետություն կազմակերպած լինի»։