Ներքին 4 տարի առաջ - 11:28 22-07-2022

Երևանի քաղաքապետարանը 10 մլն դրամ կտրամադրի մեկ երևանյան և մեկ մարզային թատրոնի նոր բեմադրության համար

Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով Հայաստանի թատերական գործիչների միություն հետ, վերջին 2 տարիներին հովանավորել է ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Նշել է, որ այն այն առավել բովանդակալից, մրցակցային և ներկայանալի դարձնելու նպատակով այս տարի մենք հանդես են գալիս նոր նախաձեռնությամբ. 2022 թվականի ընթացքում, «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության մասնակցության պայմանով, Երևանի քաղաքապետարանը կստանձնի 2 նոր՝ մեկ երևանյան և մեկ մարզային թատրոններում բեմադրվող ներկայացումների հովանավորությունը: Նախատեսվում է, որ ծրագիրը կդառնա շարունակական և Երևան քաղաքի բյուջեում 2023 թվականից կնախատեսվեն համապատասխան միջոցներ՝ մեկ երևանյան և մեկ մարզային թատրոնում նոր բեմադրության իրականացման աջակցության համար:

Այս տարի, նշված ծրագրի շրջանակում, յուրաքանչյուր բեմադրության համար 5 մլն ՀՀ դրամի չափով աջակցություն կցուցաբերվի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնին և Գորիսի Վ.Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնին:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան