Մամուլ 4 տարի առաջ - 08:03 22-07-2022

Ինչպես է լուծվելու Վանաձորի ավագանիում առաջացած ճգնաժամը․ Հրապարակ


«Հրապարակ» թերթը գրում է․

«Վանաձորի ավագանիում ճգնաժամ առաջացրած իշխանությունները մտադրություն ունեն այդ ճգնաժամը լուծել արտահերթ ընտրություններով։ Ինչպես հայտնի է՝ մոտ երկու ամիս առաջ համայնքի ղեկավարի ԺՊ է նշանակվել Արկադի Փելեշյանը՝ Ական, իսկ ավագանու երկու խմբակցությունները՝ կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանի գլխավորած «Ասլանյան դաշինք»-ն ու «Հայրենիք» կուսակցությունը, բոյկոտում են ավագանու նիստերը, ու քվորում չի ապահովվում, ինչի հետեւանքվ հնարավոր չի լինում հաստատել համայնքի բյուջեն, ինչպես նաեւ մի շարք սուբվենցիոն ծրագրերի հայտերը։
Թվում էր, թե նախօրեին վարչական դատարանը կվերացնի համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստեր հրավիրելու արգելքը, եւ ավագանու նիստ կկայանա, ու 2 խմբակցությունն Ասլանյանին կընտրի համայնքի ղեկավարի պաշտոնում։ Սակայն դատարանները միացել են Ասլանյանի դեմ իշխանության հայտարարած պատերազմին, եւ նիստը չի կայացել՝ իբրեւ թե «Ապրելու երկիր» խմբակցության պատշաճ ծանուցված չլինելու հիմքով։ Նիստն էլ անժամկետ հետաձգվել է։ Իշխանությունը, ըստ էության, չեղարկել է ընտրությունների արդյունքները Վանաձորում եւ ապօրինաբար իշխանություն ձեւավորել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը