Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը
հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ կամավորների են հավաքագրում արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, էվակուացնելու ու վնասվածքների մասին հաղորդումներ տալու համար։ Համայնքային կապի կամավորից պահանջվում է հասանելի դարձնել ԱՄՆ քաղաքացիների համար վարչական տեղեկատվությունները, ինֆորմացիա տրամադրել նաև նրանց թաղամասերում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, արտակարգ իրավիճակներում օգնել անհետ կորած ամերիկացիներին կամ այցելել ԱՄՆ քաղաքացիերին բանտում, հիվանդանոցում և այլն։ Կամավորի պարտականությունների մեջ մի հետաքրքիր կետ էլ կա․ եթե դեսպանատուն հաղորդում է ստացվում, որ Ամերիկայի քաղաքացին վիրավորում է ստացել մայրաքաղաքից հեռու, ապա դեսպանատան համապատասխան աշխատակիցը կարող է խնդրել մոտակա կամավորին, որ նա տեղեկանա և զեկուցի վիրավորի վիճակի մասին։ Հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը իսկապես այսքան լի է վտանգներով, ի՞նչ գիտեն ԱՄՆ դեսպանատանը, որից մենք տեղյակ չենք, որ այսքան մտահոգված են իրենց քաղաքացիների անվտանգությամբ։
Oragir.news-ը զրուցեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ՝ հարցնելով, թե ինչու է դեսպանատունը նմանատիպ հայտարարություն անում, այնուհետև
պարզաբանում տարածում այդ մասին, պատասխանեց. «Իրականում դրանք լրիվ տարբեր հայտարարություններ են։ Առաջին հայտարարությունն ուրիշ բանի էր վերաբերում, սա ՝ լրիվ ուրիշ բանի։
Հայտարարությունը վերաբերում է նրան, որ ԱՄՆ դեսպանատունը, սկսած 2007 թվականից, այդ պրակտիկան կիրառում է տարբեր երկրների համար։ ԱՄՆ քաղաքացիներին դրանով տեղեկացնում են, որ եթե ինչ-որ արտակարգ իրավիճակներ լինեն, երկրաշարժ, տարերային աղետներ լինեն, այդ դեպքում իրենք խնդրում են, որ իրենց քաղաքացիները, քանի որ իրենք ծանոթներ ունեն, շփվում են միշտ ԱՄՆ քաղաքացիների հետ, իրենք ասում են, որ այս դեպքերում մեզ օգնեք, օժանդակեք, աջակցեք, որպեսզի այս դեպքերում կարողանանք ավելի հեշտ ներազդել քաղաքացիներին ներգրավելու հարցում, և դա առաջարկում են անել կամավորության մեթոդով։ Առհասարակ, կամավորությունը ԱՄՆ-ում շատ ընդունված բան է, երբ կամավորները օգնում են պետական կառույցներին, տվյալ պարագայում՝ արտերկրում գտնվող ամերիկացիներին օգնելու և պաշտպանելու նպատակով: Սա Պետդեպի ծրագիրն է, և նման հայտարարություններ տարբեր ժամանակներում արվել են Ճապոնիայում, Բուլղարիայում, Միկրոնեզիայում, Ինդոնեզիայում, Մեքսիկայում, այսինքն՝ տարբեր երկրներում այդ պրոցեսը կա, ինչ-որ բացառիկ բան չէ դա»։
Հարցին, որ ԱՄՆ դեսպանատունը, 2020 թվականի պատերազմին ընդառաջ, էլի նմանատիպ հայտարարություն արել էր, պատասխանեց. «Իհարկե, այդ հայտարարության տարածումից հետո քննարկումներ շատ եղան։ Դեսպանատունը բացատրություն տվեց, թե ինչ նկատի ուներ, իմ ֆեյսբուքյան գրառումն ավելի շուտ եղավ, և ըստ էության՝ նույնն բանն էլ կրկնեց ԱՄՆ դեսպանությունը։ Բացատրեցի, թե դա իրականում ինչի է վերաբերում։ Որևէ արտառոց բան չկա, նոր բան չկա, ու այնպես չի, որ միայն դա վերաբերում է մեզ»։