Շատ բարդ է միայն մեկ արտադրողով շատ մեծ արդյունքներ գրանցել. Փաստ
copy image url

Շատ բարդ է միայն մեկ արտադրողով շատ մեծ արդյունքներ գրանցել. Փաստ

Մամուլ 2 տարի առաջ - 08:50 21-07-2022
«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ամբողջ աշխարհում գնալով մտահոգիչ է դառնում ոչ միայն էներգետիկ անվտանգության, այլև պարզապես էներգետիկ ապահովվածության խնդիրը: Բնականաբար, այնպիսի երկրների համար, որոնք վառելիքի սահմանափակ պաշարներ ունեն կամ ընդհանրապես չունեն, այս խնդիրն առավել սուր է դրված:
Հայաստանը, բնականաբար, բացառություն չէ: Այս խնդիրը մեր երկրի համար միշտ խնդրահարույց է եղել: Իսկ հիմա, երբ 44-օրյա պատերազմից հետո էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող հիդրոէլեկտրակայանների մեծ մասը մնացել են Արցախի՝ թշնամու կողմից զավթված տարածքներում, վիճակը առավել լուրջ է դառնում:
«Փաստ» թերթի հետ զրույցում էներգետիկ փորձագետները նշում են, որ մեր երկիրն իսկապես լուրջ անելիք ունի այս առումով: Նրանցից մեկը մասնավորաբար նշում էր, որ մեզ համար մեծ շռայլություն է արևային էներգիայի լիարժեք չօգտագործումը: «Մեր բոլոր կառավարությունները խոսել են արևային էներգիայի օգտագործման ծավալների ընդլայնման մասին, բայց փաստը մնում է փաստ, որ ներկայում էլ Հայաստանում կա արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն՝ «Սոլարոնը»»:
Փորձագետը նաև հավելեց, որ շատ բարդ է միայն մեկ արտադրողով շատ մեծ արդյունքներ գրանցել, թեպետ, միևնույն ժամանակ տեղեկացրեց, որ արդեն իսկ բավական մեծ թվով ընտանիքներ, կազմակերպություններ արևային վահանակներ են տեղադրում:
«Սակայն դա բավարար չէ: Ցանկալի է, որ ավելի շատ ընտանիքներ ներգրավվեն արևային էներգիայի ծրագրերում, քանի որ նախ՝ դա արագ վերադարձելիություն ունի, հետո՝ տասնամյակներ շարունակ կունենան ձրի էներգիա, վերջապես կկարողանանք լուծել մեր երկրի էներգետիկ անվտանգության խնդիրը»,-ասաց փորձագետը»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր