Ներքին 4 տարի առաջ - 22:13 20-07-2022

«Զվարթնոցում» ՀՀ օրենքները չեն գործում. տարադրամի դժոխային փոխարժեքներ

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում տարադրամի փոխարժեքները էականորեն տարբերվում են բանկերում գրանցված արժեքներից։

Բանկերում առքի և վաճառքի տարբերությունը սովորաբար տատանվում է դոլարի և եվրոյի դեպքում 15 դրամի սահմաններում, իսկ ռուբլու դեպքում՝ 1 դրամի սահմաններում, այնինչ «Զվարթնոց» օդանավակայանում դոլարի առքը կազմում է 300 դրամ, իսկ վաճառքը՝ 620։ Նմանատիպ պատկեր է նաև եվրոյի դեպքում՝ առքը՝ 300, վաճառքը՝ 650։ Ռուբլու առքը կազմում է 3 դրամ, իսկ վաճառքը՝ 7․6։ Նույն պատկերն է նաև մյուս արժույթների դեպքում։

Ակնհայտ է, որ օդանավակայանում օգտվում են այն փաստից, որ մարդիկ հաճախ շտապ կարիք են ունենում տարադրամի փոխարկման, կամ օտարերկրացիները առհասարակ կարող են տեղյակ չլինել ՀՀ բանկերում առկա փոխարժեքներից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Զվարթնոց» օդանավակայանում անկանխիկ վճարումներ չեն ընդունվում։

Սրանք ակնհայտ անօրինություններ են, որոնց վրա իշխանությունները աչք են փակում։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:15 Վանաձորում բախվել են «Լադա»-ն և «Lexus GX470»-ը․ վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում