Ուղիղ եթեր
Այսօր մենք կպայթեցնենք ձեզ, փառք Ալլահին․ ովքեր են մետրոպոլիտենում ռումբի մասին ահազանգողները
copy image url

Այսօր մենք կպայթեցնենք ձեզ, փառք Ալլահին․ ովքեր են մետրոպոլիտենում ռումբի մասին ահազանգողները

Ներքին 2 տարի առաջ - 17:17 20-07-2022
Այսօր՝ հուլիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քաղաքապետարանի էլեկտրոնային հասցեին նամակ է ստացվել, որ Մետրոպոլիտենի մի քանի կայարաններում ռումբեր են տեղադրված։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարան ստացված նամակում մասնավորաես գրված է․ «Մենք Իսլամական Պետություն կազմակերպությունն ենք։ Այսօր մենք կպայթեցնենք ձեզ, շուրջ 100 ինքնաշեն պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Մենք կարողացել ենք անցկացնել ռումբերը։ Ինչպես նաև մենք կսկսենք գրոհներ քաղաքների վարչական շենքերի վրա և կականապատենք Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները։ Մենք մինչև ատամները զինված շատ մարդիկ ունենք, մեծ քանակով ԱԿ-47, նռնակներ, գնդացիր և փամփուշտներ։ Չկա Աստված՝ Ալլահից բացի։ Փառք Ալլահին։ Հայաստանը իսլամական պետություն կլինի»։

Նշենք, որ այս պահին Մետրոպոլիտենի մի քանի կայարաններում որոնողական աշխատանքներն ավարտվել են, ոչ մի պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։ Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են, Մետրոպոլիտենը դեռ չի աշխատում։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն