Ներքին 4 տարի առաջ - 20:12 19-07-2022

Երևանում փակ հանքերի տարածքները կկանաչապատվեն․ աշխատանքային խորհրդակցություն քաղաքապետարանում

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել է բազմահարկ բնակելի շենքերի աղբամուղների փակման գործընթացը: Ծրագրով փակվել է շուրջ 3690 աղբախուց: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից։

«Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ տվյալներն ամբողջությամբ ՀՀ ոստիկանությանը, Կադաստրի կոմիտե, ինչպես նաև նոտարական գրասենյակներ փոխանցվում են փոխադրամիջոցի և անշարժ գույքի հարկի միասնական շտեմարանից` էլեկտրոնային եղանակով։ Ի դեպ, այս մոտեցումն արդեն կիրառվում է նաև Հայաստանի ողջ տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«2021թ. շուրջ 100 հազար քաղաքացի ստիպված է եղել այցելել վարչական շրջաններ՝ 0-ական թղթային տեղեկանք ստանալու համար: Այս համակարգը հնարավորություն է տալիս տեղում ստուգել տվյալները, եթե կան պարտավորություններ՝ վճարել ու գործարքն իրականացնել: Սա, իհարկե, թիմային հետևողական աշխատանքի և համատեղ քննարկումների արդյունք է, որում Երևանի քաղաքապետարանի մեր թիմի հետ ներգրավված էին ՀՀ կառավարությունը, Կադաստրի կոմիտեն, «Վի Իքս Սոֆթ» և «ԲԵՍԹ ՍՈՖԹ» ընկերությունները: Նմանատիպ փոքր քայլերով պետք է կարողանանք թեթևացնել քաղաքացիների կյանքը՝ թվայնացման միջոցով հասանելի դարձնելով ծառայությունները»,- ընդգծել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Երևանի կանգառասրահներում և հանրային այլ տարածքներում կտեղադրվեն նոր աղբամաններ: Զեկուցվել է, որ մոտ օրերս կհայտարարվի մինչև 1000 աղբամանի ձեռքբերման մրցույթ:

2022թ․ համայնքի միջոցներով ու ծրագրերով ընդհանուր առմամբ Երևանում կփոխարինվի 426 վերելակ: Այս պահին մեծ թափով աշխատանքներ են ընթանում 134 հասցեում:

Կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցները վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքներում հաճախ չեն ապահովում սանիտարական պատշաճ վիճակ: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է մշտական հսկողություն սահմանել գործընթացի նկատմամբ, որպեսզի բացառվեն այդ դեպքերը:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դժգոհությունն է հայտնել նաև մայրաքաղաքում իրականացվող գծանշման գործընթացից: Հանձնարարվել է օգտագործվող ներկանյութերն ուղարկել փորձաքննության:

Քաղաքում բռնկված հրդեհներն արագորեն մարելու և հետևանքները նվազեցնելու նպատակով 2021թ. համայնքը նախաձեռնեց նոր հիդրանտների կառուցումն ու հների նորոգումը. ծրագրով փոխարինվեց 39 հիդրանտ, իսկ ընթացիկ տարում կարգի կբերվի շուրջ 200-ը, որով էլ ծրագիրը կամբողջանա:

2009 թվականից, Երևանի ավագանու որոշմամբ, հստակ կարգ է սահմանվել անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Սահմանված կարգով, ի դեպ, տնտեսվարողները պարտավոր են սալիկապատել մայթերը, կանաչապատել, ինչպես նաև աղբից, ձնից ու սառույցից մաքրել հարակից տարածքները: Քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել տնտեսվարողների կողմից պարտադիր բարեկարգման գործընթացը:

Մայրաքաղաքի սրճարաններում 23:00-ից հետո հնչող բարձր երաժշտությունն ու աղմուկը դժգոհություն են առաջացնում բնակիչների շրջանում: Գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: Անդրադառնալով խնդրին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել՝ ոլորտը կանոնակարգելու, մշտական վերահսկողություն սահմանելու, անհրաժեշտության դեպքում՝ օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու համար:

Երևանի և ֆրանսիական գործընկեր քաղաքների միջև հաստատված գործակցությամբ կյանքի կկոչվեն նոր ծրագրեր: Ամփոփելով այցի արդյունքները՝ քաղաքապետ Սարգսյանը տեղեկացրել է, որ, Փարիզի գործընկերոջ հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Երևանի և Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանները փոխայցերի ընթացքում հանդես կգան ցուցահանդեսներով: Երևանյան գրադարաններում էլ նախանշվում է ստեղծել երիտասարդական կենտրոններ, որոնցում կուսուցանվի նաև ֆրանսերեն:

Երևանում փակ հանքերի տարածքները կկանաչապատվեն: Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ վերոնշյալ տարածքները համատեղ վերափոխելու և ֆրանսիական հաջողված փորձը Երևանում կիրառելու վերաբերյալ:

Ծառերի վնասատուները ոչնչացնելու նպատակով Երևանը կկիրառի Լիոնի հաջողված փորձը: Եվրոպական քաղաքներում, ի դեպ, թունանյութեր այլևս չեն կիրառում, այլ աշխատանքներն իրականացվում են բնական եղանակներով:

Ֆրանսիացի գործընկերների հետ համատեղ ծրագրեր կիրականացվեն նաև Էրեբունի և Կարմիր բլուր հնավայրերի տարածքում: Մասնավորապես, աշխատանքներ կտարվեն ուրարտական ժամանակաշրջանին բնորոշ աղյուսների արտադրության, հուշարձանների պահպանության և վերականգնման, ինչպես նաև վերարժևորման նպատակով»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Նշվում է, որ ՀՀ կառավարության հետ համատեղ քայլեր են ձեռնարկվում՝ Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը զարգացնելու ու նոր մասնաշենք տրամադրելու նպատակով: Ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել 8 մլն եվրոյի ներդրում կատարել:

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել