Ներքին 4 տարի առաջ - 18:34 19-07-2022

Նորից չեն վարակվում, վարակվում են կրկին. Քոչարյանը և կորոնավիրուսը

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի կաշառքի գործով դատական նիստը։ Նիստից բացակայում էր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս․ «Պարոն Քոչարյանը հուլիսի 14-ին թեստ է հանձնել, և պարզվել է, որ նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուս»,- ասաց փաստաբանը և բժշկական տեղեկանքը ներկայացրեց նախագահող Աննա Դանիբեկյանին։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կորոնավիրուսով էլի էր վարակվել, կորոնավիրուսի թեստի դրական պատասխան Քոչարյանի մոտ եղել էր նաև 2020թ․-ի հոկտեմբեր ամսին, երբ պատերազմի օրերին Քոչարյանը պատրաստվում էր մեկնել Մոսկվա։ Ռոբերտ Քոչարյանը մտադրված էր մեկնել Մոսկվա, հանձնեց COVID թեստ, ինչը պարտադիր էր Ռուսաստանի Դաշնություն մուտքի համար։ Թեստի պատասխանը դրական էր, ինչը լրիվ անսպասելի էր, քանի որ նա չուներ հիվանդության որևէ ախտանիշ։ Ստեղծված իրավիճակում մեկնումը Մոսկվա և տարբեր հանդիպումների կազմակերպումը անհնար էր դարձել։

Քոչարյանը բժշկական ցուցումով, ելնելով ախտանիշներից, կորոնավիրուսի թեստ է հանձնել նաև անցած տարի ապրիլի 13-ին։ Դատական նիստի ժամանակ այդ մասին հայտարարել էր նրա փաստաբաններից Հայկ Ալումյանը: Նաև հայտնել էր, որ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպք է եղել Քոչարյանի մերձավոր շրջապատում և սպասում են քովիդ թեստի պատասխանին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում