Ներքին 4 տարի առաջ - 16:46 19-07-2022

Թղթային զրոյական տեղեկանք այլևս չի պահանջվի նաև անշարժ գույքի առուվաճառքի գործընթացի մասով․ Սուրեն Գրիգորյան

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Սույն թվականի մարտի 10-ին հայտնել էի, որ 01.04.2022 թ․-ից կվերացվի պարտավորությունների վերաբերյալ թղթային զրոյական տեղեկանք ներկայացնելու պահանջը ավտոմեքենայի առուվաճառքի, ինչպես նաև ավտոմեքենայի խոտանման գործընթացում։ Ինչը և կատարվեց։

Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ սույն թվականի հուլիսի 4-ից նույն կարգավորումները սկսել են գործել նաև անշարժ գույքի առուվաճառքի գործընթացի մասով։ Նոտարի մոտ կամ Կադաստրում գործարք կնքելիս քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի թղթային զրոյական տեղեկանք ներկայացնել վերջիններիս։ Փոխարենը տվյալները հասանելի կլինեն էլեկտրոնային եղանակով։ Նախորդ շաբաթվա ընթացքում էլեկտրոնային եղանակով իրականացվել է 2033 հարցում։

Շնորհակալություն եմ հայտնում մեր՝ ՀՀ Կառավարության, ՀՀ ԿԱ Կադաստրի կոմիտեի, VX Soft և Best Soft ընկերությունների գործընկերներին կատարած աշխատանքի համար»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը