Ուղիղ եթեր
Սպորտ 3 տարի առաջ - 14:28 19-07-2022

Հայ պատանի ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները մասնակցեցին Զագրեբում անցկացվող Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությանը:

Առաջինը պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները և 5 մեդալ նվաճել ԵԱ-ում: Հայաստանի երեք ներկայացուցիչ՝ 44 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 57 կգ քաշային Հայկ Ավանեսյանն ու 75 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը կանգնել են պատվո հարթակի երկրորդ աստիճանին՝ դառնալով արծաթե մեդալակիրներ:

Ղազարյանը եզրափակչում 5:10 հաշվով զիջել է ուկրաինացի Իվան Զալիսկոյին, Ավանեսյանը 4:6 հաշվով պարտվել է Իլյա Շկետիկին (Ուկրաինա), իսկ Հովհաննիսյանը 0:10 հաշվով զիջել է Վրաստանի ներկայացուցիչ Լուկա Կվատաշիձեին:

Հայաստանի պատանեկան հավաքականի ևս երկու ներկայացուցիչ էլ դարձել է բրոնզե մեդալակիր: Արմեն Պապիկյանը (38 կգ) բրոնզի համար գոտեմարտում 10:0 հաշվով առավելության է հասել բուլղարացի Ալեքսանդր Դելչևի նկատմամբ, իսկ Տիգրան Ըխտոյանը (48 կգ) որոշիչ գոտեմարտում 4:0 հաշվով հաղթել է ավստրիացի Քրիստիկան Կիկելին:

Հայաստանի ազատ ոճի պատանեկան հավաքականի կազմում մրցավայր էին մեկնել նաև Ավետիք Թութխալյանը (41 կգ), Վրեժ Հարությունյանը (44 կգ), Արսեն Հյուսունցը (48 կգ), Դավիթ Դավթյանը (52 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (62 կգ), Վահե Սաղյանը (68 կգ) և Անդրանիկ Ջաղեթյանը (85 կգ):

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ15 տարեկանների հավաքականի կազմում էլ մրցավայր է մեկնել 4 ըմբիշ, որոնցից մեկը՝ 41 կգ քաշային Յուրի Մխիթարյանը, պայքարը շարունակում է եզրափակչում: Վերջինս կիսաեզրափակչում կամային հաղթանակ է տարել ադրբեջանցի մարզիկի նկատմամբ: ԵԱ-ի եզրափակչում ևս Մխիթարյանը կմրցի Ադրբեջանի ներկայացուցչի հետ:

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված մյուս ըմբիշները՝ Դավիթ Սարգսյանը (52 կգ), Սամվել Տերտերյանը (62 կգ) և Արթուր Ամոյանը (68 կգ), մեկը մյուսից վստահ հաղթանակներ տանելով, դուրս էին եկել կիսաեզրափակիչ, սակայն հավասար պայքարում պարտվել են և կպայքարեն բրոնզե մեդալների համար:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան