Մամուլ 3 տարի առաջ - 08:45 19-07-2022

Ուժային բևեռները բանակցելով ու մրցակցելով փորձում են նոր բալանս հաստատել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ընդամենը 10 օրվա ընթացքում Հայաստան ժամանեցին Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլ յամ Բըրնսը, երեկ էլ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: Ինչի՞ մասին են խոսում այս այցերը: Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն ասում է, որ ուժային բևեռները, բանակցելով ու մրցակցելով, փորձում են նոր բալանս հաստատել Հարավային Կովկասում:
«Աշխարհը նոր կարգի ձևավորման փուլում է, իսկ դա նշանակում է, որ գլոբալ ու ռեգիոնալ ուժային բալանսի ռեստարտի իրավիճակ է: Նշենք, որ դրա գլոբալ մեկնարկը փաստացի տրվեց ռուս-ուկրաինական ճգնաժամով: Ներկայում աշխարհի ամենատարբեր ռեգիոններում ուժերի վերահաստատման ու փոփոխության գործընթացներ են տեղի ունենում, իսկ Հվ. Կովկասում այդ պրոցեսը մեկնարկեց 44-օրյա պատերազմով: Այսօր նշյալ ռեգիոնում դեռևս ուժային որևէ բալանս ու ստատուս քվո չի հաստատվել, միաժամանակ գլոբալ ու ռեգիոնալ ուժային բևեռները մեծ ինտենսիվությամբ լծվել են ռեգիոնի համար մրցակցության»,- «Փաստի» հետ զրույցում նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ այս կոնտեքստում է պետք դիտարկել նմանօրինակ կարճ ժամանակում Իրանի ԱԱԳԽ-ի, ապա ԱՄՆ ԿՀՎ-ի և հիմա էլ՝ նաև ՌԴ ԱՀԾ-ի ղեկավարների այցերը ՀՀ:
«Ավելին, նույն տրամաբանության մեջ է տեղավորվելու նաև ՌԴ-ի ղեկավարի՝ Իրան նախատեսվող այցը, որտեղ սպասվում է նաև հանդիպում Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանի հետ: Ունենք մի վիճակ, երբ ուժային բևեռները, բանակցելով ու մրցակցելով, փորձում են նոր բալանս հաստատել Հվ. Կովկասում, որի հիմնական կետերը լինելու են ՀՀ-ի կողմնորոշման ապագան և ռեգիոնում Ադրբեջանի նոր կարգավիճակը, հայ-թուրքական հարաբերությունները և ՌԴ-ի դերակատարումը ռեգիոնում, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման իրատեսականությունը, ինչպես նաև Իրանի նոր հավակնությունների իրացման հնարավորությունը և Էրդողանի՝ նեոօսմանիստական Թուրքիայի ապագան»,-ասաց Ղևոնդյանը»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան