Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:40 19-07-2022

Սևանա լիճը կանաչել է, տհաճ հոտ է գալիս. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Սեւանա լճի մակարդակը ոչ միայն իջել է, այլեւ լիճը կանաչել է: Կապուտակ Սեւանի կանաչելու վերաբերյալ ահազանգերով «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը եղել է Սեւանա լճի տարբեր ափամերձ հատվածներում։
Տեղի շատ բնակիչների պատմելով՝ ոչ միայն լիճը կանաչել է, այլեւ տհաճ հոտ է գալիս: Սա ունի բացատրություն. կապտականաչ ջրիմուռներն ակտիվացել են լճում: Մասնագետների խոսքով՝ լճում կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի եւ ջրի որակի անկման հիմնական պատճառները լճի ջրի բարձր ջերմաստիճանն է ու լճում ֆոսֆորի բարձր տոկոսը:
Հիշեցնենք, որ նախորդ տարիներին՝ ամռանը, լճի ափամերձ տարածքներում տարածվել էր կապտականաչ ջրիմուռների անաբենա ցեղատեսակը: Այն, ի դեպ, համարվում է տոքսիկ: Բացի այս, պարզվում է՝ լճի մակարդակն է իջել. ըստ հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի՝ Սեւանա լճի մակարդակը հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով եւ կազմել 1900.69 մետր։
Այստեղ տեղին է հիշել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստումները. 2021 թվականի մայիսի 10-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սեւանա լճի մակարդակը վերջին 60 տարվա համար կհասնի ռեկորդային նիշի, բայց, արի ու տես, այդ ցուցանիշը չի գրանցվել»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում