Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի ընթացքում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է իր աչքի առաջ.
«Նրա կատակներից, օֆային համբույր ուղարկելու մինչև մահ՝ տևել է 58 վարկյան։ Ես մի պահ մտածեցի , որ շոգից է, բայց այդպես չէ։ Արմենի եղբայրը, երբ մոտեցել է որպես բժիշկ, առաջին պահից օգնություն ցույց տվել է, մինչև շտապօգնության մեքենայի հասնելը։ Այն հասել է 16 րոպե հետո։ Եթե շտապօգնության մեքենան տեղում լիներ, վերակենդանացման բաժանմունքի սարքավորումներով՝ միգուցեև հնարավոր լիներ փրկել»։
Հիշեցնենք, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը օրեր առաջ կայացած դատական նիստի ժամանակ ուշագնաց եղավ: Նիստը հետաձգվել էր առողջական վիճակը կտրուկ վատանալու պատճառով։ Սակայն շտապօգնությունը 15 րոպե ուշացել է, իսկ Գրիգորյանը ուշքի չի եկել, իսկ Գրիգորյանը մահացել է շտապօգնության մեքենայում։ Արմեն Գրիգորյանը անազատության մեջ էր մայիսի 17-ից:
Տեսանյութը՝ քիչ անց։