Ներքին 4 տարի առաջ - 16:27 17-07-2022

Տանջում ու հալածում են. պարզաբանում՝ կալանավայրից հացադուլ հայտարարած «Նավասարդ Արգո» ՍՊԸ սեփականատիրոջ փաստաբանից

Կալանավայրում գտնվող «Նավասարդ Արգո» ՍՊԸ սեփականատեր Գարիկ Նավասարդյանը օրեր առաջ հայտարարել է հացադուլ սկսելու մասին։ Գարիկ Նավասարդյանի նամակը, որը հրապարակել էր գործընկերը՝ «Նավասարդ Արգո» ՍՊԸ գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանը, մեկնաբանել էր այսպես.

«Գարիկի նկատմամբ անարդարությունը տեսնում եմ ....Պատկերացնում եք գրավի դիմաց ազատ չեն արձակում , ու ցավոք հակափաստարկ չկա»։

Oragir.news-ը կապ հաստատեց Գարիկ Նավասարդյանի փաստաբան Մասիս Մելքոնյանի հետ, ով , պարզաբանումներ ներկայացրեց, թե ինչու է կալանավորված պաշտպանյալը, ասաց.

«Դեպքը, իրենից առանձնակի բարդություն չի ներկայացնում։ 2021 թվականին պատերազմից հետո իրենք գնացել են Արցախ։ ՀՀ-ում զբաղվում են թռչնաբուծությամբ, և անասնապահությամբ են զբաղվում։ Մի խոսքով, գյուղատնտեսական ոլորտում են։ Փորձել են ընտանիքով ծրագիր իրականացնել՝ հավեր պահելու, բնակչության զբաղվածության հարցը լուծելոի, որով նրանց եկամուտ կապահովի՝ սեփական աշխատանքով։ Տարբեր քննարկումների արդյունքում եկել են համաձայնություններ և ստորագրել են հուշագիր Արցախի Հանրապետութայն միջև, որ պետությունն է ՝ մասնավորապես սոցիալական ապահովության նախարարությունն է պատասխանատուն եղել, քանի որ ծրագիրն իր բնույթով սոցիալական է եղել։ Գյուղատնտեսության և էկոնոմիկայի նախարարությունը գումար են հատկացրել և պայմանավորվել են, որ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում , որը սահմանամերձ է դարձել, թռչնաբուծարան կառուցեն, այտեղ հավերին գյուղացիները կպահեն, ձու կմթերեն, ձու կվաճառեն, այսինքն բավականին հետաքրքրիր ծրագիր էր լինելու, որով կլուծվեր բնակչության զբաղվածության հարցը։ Նավասարդյան Գարիկը պարտավորվել է ապահովել հավերի քանակը՝ թվով 15 հազար թև , դրանց հետագա բուծելը, զարգացնելն ընդանուր իր վրա էր։ Սկզբնական պայմանավորվածության համաձայն ինքը պետք է աներ այդ շինարարությունը, սակայն այս ամենին խառնվել է Արցախի Հանրապետության նախագահի օգնականը, և որոշեցին, որ թռչնաֆաբրիկայի կառուցումը պետք է իրականացնի տեղացի անձնավորություն ՝ Գարիկ Ֆիլիյան ազգանունով, ով իրենց մտերիմն է, հանդիսանում է «Արմեն շին» ՍՊԸ-ի տնօրենը։ Համաձայն պայմնավորվածությոան՝ թռչբաֆաբրիկան պետք է պատրաստ լիներ 2021թվականի նոյեմբերի վերջերին , սակայն պատրաստ չի եղել, բայց Գարիկ Նավասարդյանը՝ գումարն արդեն ստանալով՝ 52 մլն դրամը, երրերդ ընկերւթյան միջոցով պատվիրել է հավերը, որոնք ներկրվել են Հայաստան։ Հավերն արդեն բերել են այնպես, որ օրական դառնան 120 հատ ու տեղափոխվեն Արցախ, սակայն հավերը բերելուց հետո Գարիկ Նավասարդյանը անընդհատ գնացել եկել է ու տեսել, որ անգամ թռչնաֆաբրիկայի շինարարությունը չի սկսվել, նամակ իրազեկում է ուղարկել Էկոնոմիկայի և Գյուղատնտեսության նախարարին՝ տեղեկացնելով, որ հավերը բերել են, սակայն թռչնաֆաբրիկան պատրաստ չէ»։

Փաստաբանի խոսքով՝ Գարիկ Նավասարդյանը տեղեկացրել է, որ վստահ չէ , որ պատրաստ կլինի, քանի որ մեկ օրվա սնունդը 15 հազար թև հավերի կազմում է 350 հազար դրամ՝ այսինքն՝ տրամաբանական է, որ հավերը պետք է նաև սնունդ ընդունեն։

«Նախարարը գրավոր պահանջել է թուղթ, որով ապացույց կլիներ, որ Գարիկ Նավասրդյանը հավերը բերել է, թուղթը կա, ներկրման փաստաթղթերը կան, և ի վերջո՝ դեկտեմբերի վերջերին՝ Արցախի գյուղատնտեսության նախարար Նորայր Մասայելյանը, անձամբ եկել է Հայաստան, տեսել թռչնաֆաբրիկան, տեսել է, որ այդ հավերը կան։ Ապա իրենք գնացել են հետ, թռչնաֆաբրիկան դեռ պատրաստ չէր, և կոմունիկացիաները, որոնք անհրաժեշտ են թռչնաֆաբրիկա դառնալու համար, ոչինչ չկար, անգամ հոսանք չկար ։ Հիմա էս մարդիկ գնացել, «քցել-բռնել են» ՝ թե ինչ անեն , ինչ լուծում տան ՝ որոշել են քրեական գործ հարուցեն, Գարիկ Նավասարդյանին կալանավորեն, քանի որ իբր իրենց խաբել ու հավերին չի բերել։ Նավասարդյանն ասել է, որ ես ձեր հավերը բերել եմ, նրանք ասում են չէ, դու մեզ խաբել ես ու չես բերել, որովհետև բերել է երրրորդ մարդը, նա էլ ասում է՝ ես եմ այդ մարդուն պատվիրել, քանի որ չունեմ լիցենզիա , եթե անգամ ինձ է հավ պետք, ես իր միջոցով եմ բերում , նրանք էլ Գարիկին ասել են, որ դու մեզ խաբել ես, դու պետք է բերեյիր։ Ես համոզված եմ, որ նույնիսկ Նավասարդյան Գարիկը բերեր, այդ դեպքում էլի ասելու էին՝ քո մեքնայով գնայիր՝ ամեն օր Եկատերինբուրգից բերեյիր այդ հավերը»։
Փաստաբանի խոսքով՝ պատրաստվում են մի քանի օր անց ասուլիս անել, և դրանով ավելելի մանրամասն հետագա անելիքների մասին տեղյակ պահեն. «Մարդը կալանավայրում հերթական անգամ ենթարկվում է տանջանքների ու հալածանքների։ Քննիչը շատ վատ տրամադրված վերաբերմունք է ցուցաբերում և օբյեկտիվ քննություն չի կարողանում կատարել, ի վիճակի չէ։ Հիմա էլ Նավասարդյան Գարիկն այդ վիճակում հայտարարել է հացադուլի մասին»։

Փատորեն, մինչ օրս այդ թռչնաբուծարանը շահագործման հանձնված չէ, սակայն պաշտպանյալը կալանքի տակ է, ու հնարավոր է՝ վիճակն էլ՛ ավելի վատանա, քանի որ ինչպես ներկայացրել է գործընկեր Արմինե Մելքոնյանը՝ «շատ լավ գիտեն առողջական խնդիրը, որ պանկրիատիտ ունի , ու պանկրատիտի թշնամին սխալ սնունդն ու պայմաններն են»։



Ամենից շատ դիտված