Ներքին Արտաքին 4 տարի առաջ - 21:17 16-07-2022

Մարդիկ դուրս են եկել դիմավորելու ՀՀ հետ սահմանին ոչնչացված 12 զինվորականների դիակները․ Արտյոմ Տոնոյան

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ադրբեջանական խրոնիկոն 2

2020թ., հուլիս 14-ի լույս 15-ի գիշեր։ Բաքու։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով գործում է խիստ համաճարակային ռեժիմ, սակայն մարդիկ դուրս են եկել դիմավորելու ՀՀ հետ սահմանին ոչնչացված 12 զինվորականների դիակները և վանկարկում են «կա՛մ Ղարաբաղ, կամ մա՛հ», «վերջ կարանտինին, թող պատերազմ սկսվի», «գերագույն գլխավոր հրամանատար, մեզ զենք տո՛ւր»։

Այս գիշեր գազազած ամբոխը Ադրբեջանի պատմության մեջ 1994թ. այս կողմ թերևս առաջին և միակ անգամ ներխուժում է նաև խորհրդարանի շենք։

Այսքան մարդ միանգամից մի տեղում Բաքվի փողոցները թերևս տեսել էին մեկ էլ 2003թ. նախագահական ընտրություններից հետո սկսված ցույցերի ժամանակ»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին