Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 11:34 16-07-2022

Մեքենան բախվել է պարսպին և բռնկվել. վարորդը հոսպիտալացվել է

Հուլիսի 16-ին՝ ժամը 01:11-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Nissan Bluebird մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Գ․, ծնված 1974 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա տան բետոնե պարսպին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:23-ին, մարվել՝ 01:28-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասամբ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: