Արտաքին 3 տարի առաջ - 11:23 16-07-2022

Բայդենը Խաշոգջիի սպանության մեջ մեղադրել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդին մեղադրել է լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մեջ։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը լրագրողներին հայտարարել է Ջիդայում կայացած մամուլի ասուլիսում։
Նա հաղորդել է, որ իր մեղադրանքներն անձամբ է հայտնել թագաժառանգին, չնայած այն հանգամանքին, որ Սալման Ալ Սաուդը հավաստիացրել է Բայդենին, որ ինքը ներգրավված չէ այս հանցագործության մեջ։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը նշել է, որ չի ափսոսում Սաուդյան Արաբիան «վտարակ պետության» վերածելու իր նախկին սպառնալիքների համար՝ կապված Խաշոգջիի սպանության հետ։

Հիշեցնենք, որ լրագրող Ջամալ Խաշողջին սպանվել է 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում, Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում։ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտնել են, որ լրագրողը մահացել է կոնֆլիկտի արդյունքում։ 2021 թվականի փետրվարին ԱՄՆ-ը լրագրողի սպանության հետ կապված վիզային պատժամիջոցներ սահմանեց Սաուդյան Արաբիայի 76 քաղաքացիների նկատմամբ։

Ամենից շատ դիտված

14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
23:26 2.5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով
21:00 ՍԴ-ի որոշումն արդեն հայտնի՞ է․ ՔՊ-ն մատնում է իրեն
20:14 Մենք կարևորություն չենք տալիս մեզ ուղղված զրպարտությանը. մեր պատմությունը չի պարունակում ցեղասպանություն. Էրդողան
23:56 Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա. Վենս
22:39 Բաքվի ներկայիս բռնապետը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական սալի արանքում. իրանագետ
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
23:04 Արմավիրում ավտոտնակում կայանված «Chevrolet»-ում կրակ է բռնկվել. այն վերածվել է մոխրակույտի
23:19 Եթե ԱՄՆ-ն խախտի պայմանավորվածությունները, Իրանը պատրաստ է պատերազմի. Ղալիբաֆ
21:19 Զինված հարձակում Գերմանիայում. կասկածյալը ծագումով թուրք է