Արտաքին 5 տարի առաջ - 13:24 23-02-2021

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ԴԱՏԱԿԱՆ ​​ՀԱՅՑ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ՝ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԱՎԻԱԲԱԶԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

2019 թ. դեկտեմբերին Ֆլորիդայի նահանգի ավիաբազայում զինծառայողներից մեկի բացած կրակից զոհված ամերիկացիների ընտանիքները դատական ​​հայց են ներկայացրել Սաուդյան Արաբիայի իշխանությունների դեմ: Համապատասխան փաստաթղթերը տեղադրված են Ֆլորիդայի հյուսիսային շրջանի դաշնային դատարանի էլեկտրոնային տվյալների բազայում:

Պենսակոլայում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ավիաբազայում 2019 թվականի դեկտեմբերի 6-ին սաուդցի զինվոր Մոհամմեդ աշ-Շամրանին սկսել էր կրակել այլ զինվորների ուղղությամբ: Նա եկել էր Միացյալ Նահանգներ՝ ամերիկյան հրահանգիչների ղեկավարությամբ ինքնաթիռ վարել սովորելու համար: Աշ-Շամրանին սպանել էր երեք, վիրավորել՝ ութ մարդու: Ժամանած ոստիկանը նրան սպանել էր:

Ընտանիքներից բացի՝ դատական հայց են ներկայացրել նաև վիրավորված զինծառայողները:

Նրանց կարծիքով, Սաուդյան Արաբիայի իշխանությունները տեղյակ էին Ռուսաստանում արգելված՝ «Ալ-Քաիդա» կազմակերպության ահաբեկչական ցանցի հետ Աշ-Շամրանիի կապերի մասին: Այս մասին ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ արդարադատության նախկին նախարար և գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը: Նա գնդակահարությունը որակել է որպես ահաբեկչություն:

Հայցվորները Սաուդյան Արաբիային մեղադրել են նաև այն բանի համար, որ իշխանությունները տեղյակ են եղել՝ Աշ-Շամրանին ապօրինի կերպով զինամթերք է գնել և պահել:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից