Այն, ինչ տեղի է ունեցել Արցախի հետ, դրա կանաչ լույսը վառել է ՀՀ իշխանությունը՝ իր քաղաքական վարքով․ իրենց համար Արցախը բեռ էր․ Աբրահամյան
Իրենց համար Արցախը բեռ էր, Արցախը խնդիր էր, Արցախի գոյությունը ինքնիշխանությանը հասցված սպառնալիք էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբահամյանը։
«Այն, ինչ տեղի է ունեցել Արցախի հետ, ինչ տեղի է ունեցել այդ ագրեսիայի հետևանքով, ըստ էության, դրա կանաչ լույսը վառել է Հայաստանի իշխանությունը՝ իր քաղաքական վարքով, այդ օրերին հնչեցրած հայտարարություններով և այսօր էլ այդ հրեշավոր իրադարձության պարատակմամբ։
Այն, ինչի մասին խոսում են դրսում, ինչի մասին խոսում են նաև միջազգային տարբեր ներկայացուցիչներ, լրագրողներ, փորձագետներ, միջազգային տարբեր պառլամենտների ներկայացուցիչներ՝ դրանք խնամքով թաքցնում է ՀՀ իշխանությունը»,-նշել է նա։
Տիգրան Աբրահամյանը հավելել է, որ այն, ինչ տեղի ունեցավ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին պատերազմ չէր, դա ցեղասպանության դրսևորում էր։