Ներքին 56 րոպե առաջ - 15:14 19-09-2026

Բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 11։00-ի սահմաններում ավազով բարձված «HOWO» մակնիշի բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի վնասման հետևանքով կողաշրջվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ավտոմեքենան չի հայտնվել գետում, քանի որ երկաթե ճաղավանդակի և բետոնե պատնեշի վրա էր ընկել։

Հավաքված բնակիչները դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Դավիթ Խուդաթյանին, ասելով, որ միայն իրենք կարող են երկար տարիներ մահվան ճիրաններում գտնվող, ամեն պահի փլուզման ենթակա կամուրջը հիմնանորոգել, հինը պետք է ապամոնտաժվի և կառուցվի նորը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: