Մամուլ 3 տարի առաջ - 08:27 16-07-2022

Կապանում սկսվել է «ռազբիրատների» փուլը․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Կապանում «Քաղպայմանագրի» խորհրդի ընտրությունից հետո անցած շաբաթ կրքերը բորբոքվել են։ Մենք քանիցս գրել ենք, որ խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար կենաց-մահու պայքար էր տանում ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը, ով վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ քավոր-սանիկության շնորհիվ մեծ հույսեր ուներ, որ Կապանի համայնքապետ է դառնալու, իսկ դա չստացվելուց հետո` ՔՊ խորհրդի նախագահ: Ասում են, որ նախընտրական փուլում Կապանում խոստումներ է շռայլել կուսակից ընկերներին, որ իրեն ընտրելու դեպքում անգործ չեն մնա, ինքը կմիջնորդի, համայնքային հիմնարկներում աշխատանքի կտեղավորի բոլորին։ Բանն այն է, որ խորհրդի անդամությունն էլ ռեյտինգային քվեարկությամբ է կատարվում, եւ ընտրիչներն ընտրում են խորհուրդ:

Ինչպես տեղեկացրել էինք, Դանիելյանի սպասումները հօդս են ցնդել, եւ նա չի ընտրվել խորհրդի նախագահի պաշտոնում։ Ընտրությունից հետո, մեր տեղեկություններով, սկսվել է ամենաբարդ փուլը` մեղավորներ գտնելու, հաշիվներ մաքրելու, անկատար մնացած խոստումների համար պատասխան տալու։ Պարզ է, որ Դանիելյանին որոշ ՔՊ-ականներ «քցել» են` խոստացել են ընտրել, բայց խոստումը չեն պահել: Արդյունքում վեճ է ծագել, որի հետեւանքով մոտ 10 ՔՊ-ական կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել։ Փաստորեն, Արայիկ Հարությունյանի հովանավորյալը, ով հավակնում էր Կապանում «ասող» դառնալ եւ կուսակցությունը համախմբել, տեղի ՔՊ կառույցի պառակտման պատճառ է դարձել»։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
09:00 «Իվենտպրո», թե՞ «Վենտպրո»․ 10 մլն դրամ՝ անհայտ ՍՊԸ-ին. Ավինյանի նոր գործարքը
11:06 38-ամյա վարորդը, ոչ սթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
13:26 Այսօր ուժեղ պտտահողմ է գրանցվել Վարդենիսում և Մարտունիում
18:52 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը նույն վայրո՞ւմ են հանգստանում. համացանցը քննարկում է զույգի վերամիավորումը
23:11 Մեր ապրանքները Եվրոպայում մրցունակ չեն․ բեռնատարի վարորդ