Ներքին 4 տարի առաջ - 19:07 15-07-2022

ՀՀ ԱԻ նախարարը պարգևատրել է արտակարգ իրավիճակում ճիշտ կողմնորոշված ջրափրկարարներին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը պարգևատրել է այն ջրաձկարարներևին, որոնք հուլիսի 6-ին սևանա լճում մոտ 1 կմ լողալով՝ դուրս էին եկել Շորժա գյուղի մոտակա ափ, իրենց հետ դուրս բերելով նաև մոտորանավակը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։

«Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում, հուլիսի 6-ին հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատի անձնակազմի հետ կապն ընդհատվել էր. մոտորանավակն ուժեղ քամուց շրջվել էր, և ջրափրկարարները, հայտնվելով բաց լճում, ալեկոծության և քամու պայմաններում դրսևորել էին արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու մասնագիտական ունակություններ, մոտ 1 կմ լողալով, դուրս էին եկել Շորժա գյուղի մոտակա ափ, իրենց հետ դուրս բերելով նաև մոտորանավակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ԱԻ նախարարն ընդունել է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մոտորանավակավար-փրկարար, փրկարար ծառայության սերժանտ Արման Գևորգյանին և Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի խմբի հրամանատար, փ/ծ մայոր Գոռ Հովհաննիսյանին։ Նախարար Փամբուխչյանը ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման և բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու համար ջրափրկարարներին պարգևատրել է պատվոգրով։

Գերատեսչության ղեղավարը նշել է, որ նման դեպքերը ևս մեկ անգամ փաստում են մեր փրկարարների պատրաստվածության բարձր ցուցիչի և հնարավոր պատահարների ժամանակ նրանց հանդեպ լիարժեք վստահություն ունենալու հնարավորության մասին։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
08:22 Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
13:15 Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ները ու բեռնատար «Գազել»-ը
10:23 Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան
16:28 Ախուրյանում ասֆալտը 2-3 տարում քանդվում է, գազի խողովակները կան, բայց տներ չեն հասնում․ ավագանու անդամ