Ներքին 1 տարի առաջ - 17:32 16-01-2025

Զենքով պետք է ճիշտ անձի պարգևատրել. ՆԳ նախարար

ՀՀ ներքին գործերի նախարարությունը պատրաստվում է առաջիկա օրերին զենքով պարգևատրման մասին օրինագիծ ներկայացնել։ Այս մասին 2024 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով` դա պայմանավորված է նրանով, որ ատրճանակները հաճախ տրվել են այնպիսի մարդկանց, որոնք օրենքները խախտել են` օրինակ, թմրամիջոց են օգտագործել։

«Պետությունը պետք է նաև մասնատի օրինական դաշտում զենք ձեռք բերելու հնարավորությունը և հասկանա, թե ովքեր են այն ձեռք բերելու, քանի որ կարող են պրոբլեմատիկ լինել։ Պարգևատրական ինստիտուտի մասով մենք լուրջ խնդիրներ ունենք, որովհետև տարբեր ժամանակներում տարբեր եղանակներով են կարգավորվել անձին ատրճանակով պարգևատրելու գործընթացները։ Ներկայում շատ անձինք մեզ անհայտ հիմքերով ունեն մարտական կամ այլ ատրճանակներ։ Պետությունը զենքով պարգևատրելու դեպքում պետք է վստահ լինի, որ հասցեատերը ճիշտ անձնավորություն է»,– նշեց Սարգսյանը։

Նա շեշտեց` պետք է ֆիլտրել հրազեն ստացած անձանց և թողնել դրանք միայն անձանց մոտ, որոնք կբավարարեն ՆԳՆ-ի կողմից սահմանվող ստանդարտներին։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
08:22 Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
13:15 Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ները ու բեռնատար «Գազել»-ը
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են