Ներքին 4 տարի առաջ - 15:41 15-07-2022

Հեռախոսի պարտքը չվճարելու պատճառով «Վիվասելը» Վահան Քերոբյանին դատի է տվել 

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2017 թվականին, երբ դեռ պետական պաշտոնյա չէր, դատարանում հայտնվել է պատասխանողի կարգավիճակում, իսկ դատական հայցը ներկայացրել է «ՄՏՍ Հայաստան» բջջային օպերատորը։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Քերոբյանը ընկերությունից SIM քարտ է վերցրել՝ «093 64 26 47» հեռախոսահամարով, ինչպես նաև ինտերնետ սարք, սակայն մի քանի ամիս չի վճարել մատուցված ծառայությունների համար։

Արդյունքում «ՄՏՍ Հայաստանը» դատի է տվել Վահան Ռուբենի Քերոբյանին՝ պահանջելով 23 հազար դրամ, որը և դատարանի կողմից բավարարվել է։

Նշենք, որ Հայաստանում Վահան Ռուբենի Քերոբյան անուն-ազգանուն-հայրանունով մեկ հոգի կա, որը էկոնոմիկայի ներկայիս նախարարն է։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները