Ներքին 4 տարի առաջ - 13:48 14-07-2022

Հրշեջ ծառայության շենքերի հիմնանորոգման համար ԱԻՆ նախարարը 1․2 միլիարդ ՀՀ դրամ է ուզում

Կառավարության հերթական նիստում քննարկվում է ԱԻՆ-ին 1․2 միլիարդ ՀՀ դրամ հատկացնելու մասին հարցը, որի հիմնական զեկուցող ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ասաց, որ հրշեջ ծառայության շենքերի վերանորոգման նպատակով են ուզում գումարը։

«Հիմնականում հրշեջ փրկարարական ջոկատները գտնվում են 60-70-ականներին կառուցված տիպային շենքերում, որոնք բավականին հնամաշ են, տեխնիկայի գերակշիռ մասը՝ 60-70%-ը, գտնվում է տեխնիկապես հնամաշ վիճակում։ Դրանք երբեմն դանդաղեցնում են ԱԻՆ աշխատանքը և որակի վրա են ազդում՝ արագ սպասարկման, հատկապես՝ արձագանքման, ինչպես նաև ծախսատար են, քանի որ ամենօրյա ռեժիմով տեխնիկապես խնդիրներ են առաջացնում», - ասաց նախարարը։

Փաշինյանի խոսքով՝ գումար է հատկացվելու հրշեջ-փրկարարական ջոկատների տեղակայման վայրերի հիմնանորոգման համար։

Տեսանյութը՝ քիչ անց։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին