Մամուլ 3 տարի առաջ - 07:52 14-07-2022

Եվրոպացի պաշտոնյաները իրենց մտահոգությունն են արտահայտել իշխանության քայլերի կապակցությամբ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Անցած շաբաթ աշխատանքային այցով Եվրոպա մեկնած Իշխան Սաղաթելյանի հետ հանդիպած եվրոպացի պաշտոնյաները, մեղմ ասած, չեն թաքցրել իրենց տարակուսանքը հայաստանյան խորհրդարանական ընդդիմության նկատմամբ իշխանության ձեռնարկած սանկցիաների առիթով եւ իրենց զարմանքն ու մտահոգությունն են արտահայտել այդ քայլերի կապակցությամբ: Ի տարբերություն Հայաստանում դիվանագիտական ծառայություն իրականացնող նրանց դեսպանների եւ պաշտոնյաների, որոնք ստանձնել են Նիկոլ Փաշինյանի պաշտպանի դերը, նրանք ասել են, որ նման բանն արտառոց է եւ հարիր չէ ժողովրդավարական երկրին: Մի քանի օր է՝ փորձում ենք Սաղաթելյանից մանրամասներ լսել սրա վերաբերյալ, սակայն նա չի պատասխանում մեր զանգերին:

Հիշեցնենք, որ դիմադրության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն անցած շաբաթ աշխատանքային այցով մեկնել էր Եվրոպական խորհրդարանի Ստրասբուրգի նստավայր, այնուհետեւ՝ Բրյուսել: Հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի ղեկավարության, Հայաստանին առնչվող մարմինների պատասխանատուների, Հայաստանի գծով զեկուցողների եւ քաղաքական հիմնական խմբերի ներկայացուցիչների հետ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
09:00 «Իվենտպրո», թե՞ «Վենտպրո»․ 10 մլն դրամ՝ անհայտ ՍՊԸ-ին. Ավինյանի նոր գործարքը
18:52 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը նույն վայրո՞ւմ են հանգստանում. համացանցը քննարկում է զույգի վերամիավորումը
13:26 Այսօր ուժեղ պտտահողմ է գրանցվել Վարդենիսում և Մարտունիում
11:06 38-ամյա վարորդը, ոչ սթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ