Ուղիղ եթեր
Սպորտ 4 տարի առաջ - 20:35 13-07-2022

Տրանսֆերային խոշոր գործարք. Սթերլինգը տեղափոխվեց «Չելսի»

Եվրոպական տրանսֆերային պատուհանի ընթացքում հերթական խոշոր գործարքն է կայացել։ Անգլիացի եզրային հարձակվող Ռահիմ Սթերլինգը «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է «Չելսի»։

Լոնդոնյան ակումբը պաշտոնապես հայտարարել է տեղափոխության մասին՝ հավելելով, որ ֆուտբոլիստի հետ հնգամյա պայմանագիր է ստորագրվել։ Գործարքի այլ մանրամասներ հայտնի չեն։

Անգլիական մամուլում շրջանառվում է տեղեկություն, ըստ որի՝ «Չելսին» Ռահիմի տրանսֆերի համար վճարել է ընդհանուր 50 միլիոն ֆունտ (47.5 միլիոն հիմնական, 2.5 միլիոն բոնուսներ)։

Սթերլինգը 2015 թվականին «Լիվերպուլից» է տեղափոխվել «Ման. Սիթի» 63 միլիոն եվրոյի դիմաց։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում
09:41 Զինծառայող է մահացել․ ՊՆ