Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 16:42 13-07-2022

ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն ահազանգ են հնչեցնում Ուկրաինայից զենքի մաքսանենգության ռիսկի պատճառով. FT

ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրները պահանջում են ավելի մանրակրկիտ հետևել Ուկրաինա մատակարարվող զենքին՝ մտավախությունների ֆոնին, որ քրեական խմբավորումները դրանք ապօրինի դուրս են բերում երկրից և մատակարարում Եվրոպայի սև շուկա, գրում է Financial Times-ը:

Պատերազմի սկզբից արևմտյան երկրները պարտավորվել են ավելի քան 10 միլիարդ դոլարի ռազմական աջակցություն ցուցաբերել՝ սկսած շարժական հրթիռային կայաններից և զրահամեքենաներից մինչև հրացաններ և հսկայական քանակությամբ զինամթերք:

ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ Կիևի հետ քննարկում են Ուկրաինային մատակարարվող զենքին հետևելու և այն գույքագրելու համակարգի ստեղծման հարցը, FT-ին հայտնել են բանակցությունների ընթացքի մասին քաջատեղյակ արևմտյան երկու պաշտոնյաներ:

«Այդ ամբոցջ զենքն իջեցվում է Լեհաստանի հարավ, հասցվում սահման, այնուհետև պարզապես բաժանվում է տրանսպորտային միջոցներին, որպեսզի հատեն սահմանը՝ բեռնատարներ, ֆուրգոններ, երբեմն մասնավոր մեքենաներ,- ասել է նրանցից մեկը:- Եվ այդ պահից մենք ոչինչ չենք իմանում նրանց գտնվելու վայրի մասին և գաղափար չենք ունենում, թե որտեղ է այն հայտնվում, որտեղ է օգտագործվում և մնո՞ւմ է արդյոք երկրում»:

Ամենից շատ դիտված

18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
23:26 2.5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով
21:00 ՍԴ-ի որոշումն արդեն հայտնի՞ է․ ՔՊ-ն մատնում է իրեն
14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
23:56 Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա. Վենս
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ
20:14 Մենք կարևորություն չենք տալիս մեզ ուղղված զրպարտությանը. մեր պատմությունը չի պարունակում ցեղասպանություն. Էրդողան
22:39 Բաքվի ներկայիս բռնապետը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական սալի արանքում. իրանագետ
23:04 Արմավիրում ավտոտնակում կայանված «Chevrolet»-ում կրակ է բռնկվել. այն վերածվել է մոխրակույտի
23:19 Եթե ԱՄՆ-ն խախտի պայմանավորվածությունները, Իրանը պատրաստ է պատերազմի. Ղալիբաֆ