Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:21 12-01-2022

Ադրբեջանը բացահայտ սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի նկատմամբ

Ադրբեջանը բացահայտ սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի նկատմամբ՝ հայտարարելով, թե յուրաքանչյուր մահացած ադրբեջանցի զինծառայողի համար Հայաստանը կրելու է հինգ անգամ ավելի կորուստ։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունների հետևանքով Գեղարքունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողություններ են իրականացվել, ինչի հետևանքով զոհվել է երեք հայ զինծառայող, կան վիրավորներ։ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է մեկ զոհի մասին։

Ադրբեջանական ԶԼՄ-ները փորձում են ադրբեջանական սադրանքի մեղքը բարդել Հայաստանի իշխանությունների վրա՝ հոխորտալով, որ յուրաքանչյուր սպանված ադրբեջանցի զինծառայողի համար հայկական կողմը կկրի հնգակի կորուստ։