Ռուսական ռազմաբազայում բռնկված հրդեհը մարվել է
copy image url

Ռուսական ռազմաբազայում բռնկված հրդեհը մարվել է

Ներքին 2 տարի առաջ - 23:09 12-07-2022
Հուլիսի 12-ին՝ ժամը 15։55-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի թիվ N զորամասերից մեկի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է շինանյութերի պահեստը։

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհաշիջման աշխատանքներին աջակցում են Գյումրու քաղաքապետարանի երկու ջրատար ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:09-ին, մարվել՝ 21։46-ին։

Ամենից շատ դիտված