Միտք Ներքին 4 տարի առաջ - 00:00 12-07-2022

Ջուր հասցրու, որ սարեր շուռ տաս․ ժողովրդի հետ, ժողովրդի համար

Թավշյա հեղափոխականներին հեղափոխության օրերին «ջուր հասցնող» Գագիկ Ծառուկյանը ձեւատել է Հատիսը: «Ժողովրդի հետ, ժողովրդի համար» սկզբունքով նա Հիսուսի հսկայական արձան է ցանկանում տեսնել Հատիսի գագաթին, եւ պարզվում է՝ արդեն նրան օտարվել է Հատիս լեռան գագաթը, եւ այդ տարածքն էլ ներառում է հնավայրը: Ընդ որում, Հատիսն էլ տեղով բնական հուշարձան է:

Այս իշխանությունները փողի համար պատրաստ են ամեն ինչի, քանի որ եկվորի հոգեբանություն ունեն, եւ ջրհեղեղն էլ ընդունելի են համարում իրենցից հետո: Եթե վաղը նույն Ծառուկյանը կամ մեկ այլ օլիգարխ ցանկանա սեփականաշնորհել Սեւանա լիճը, ափերը կաֆելապատել ու շրջակայքում ոսկե խաչերը բաշերին՝ առյուծներ շարել, որեւէ խնդիր չի ծագի: Չէ՞ որ Հայաստան մտնող ջրերի ակունքները վաղուց նվիրվել են ադրբեջանցիներին, մեր գործարարները ինչո՞ւ պիտի չօգտվեն սեփական երկրի բարիքներից:

ԿԳՄՍ նախարար Դումանյանը թեեւ ներկա է եղել կառավարության նիստին հարցի քննարկման ժամանակ, սակայն հայտարարել է, որ իբր մամուլից է տեղեկացել արձանի տեղադրման վայրի մասին: Այնուհետեւ նախարարության արձագանքի այդ պարբերությունը խմբագրվել է: Ավելի ուշ Դումանյանը սրբագրել է իրեն, թե չունի փաստեր, որ նման արձան տեղադրելը անթույլատրելի է, ինչպես չունի փաստեր, որ այն պահանջված է: Ինքը սեփական կարծիք ընդհանրապես չունի, դրա համար ամեն բան թղթից է կարդում պաշտոնական հանդիպումների ժամանակ:

Ինչ վերաբերվում է իշխանություններին, նրանք որդեգրել են «ոչինչ թշնամուն» սկզբունքը: Գուցե մտածում են՝ մեր եղածը մեր «արդար ձեռքով» ավերենք, թող թշնամին գործի միայն գրավյալ տարածքներում:

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին