Մոսկվայում կիրակի օրը՝ հուլիսի 10-ին, վատ եղանակի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով արտակարգ ծառայությունների աղբյուրին։ Նշվում է, որ ևս 18 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երեք երեխա։
Նախօրեին Մոսկվայում կրկին ամպրոպ և ուժեղ քամի է գրանցվել։ Բնակիչները սոցցանցերում հրապարակել են մոլեգնած տարերքի կադրերը: Տեսանյութում մայրաքաղաքը ցնցվում է ամպրոպից, տեղատարափ քամու ուժգին պոռթկումներից, որոշ հատվածներում գրանցվել են ծառերի տապալման դեպքեր։
Telegram-ի 112 ալիքը հայտնել է, որ Էրմիտաժ այգում չորս ամսական երեխան տապալվող ծառի տակ է մնացել։