Ներքին 4 տարի առաջ - 09:11 11-07-2022

Տեխնիկական խնդիր է, չենք հեռացրել. ԿԳՄՍՆ խոսնակը՝ Քրիստոսի արձանի պարզաբանման ջնջվելու մասին

Երեկ ուշ գիշեր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը պարզաբանում էր ներկայացրել «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրման և Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ: Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է, որ ԿԳՄՍՆ-ն պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է օրենսդրությանը։ Սակայն այսօր առավոտյան գրառումը այլևս չկար պաշտոնական կայքէջում։

Oragir.news-ը կապ հաստատեց ԿԳՄՍՆ մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանի հետ՝ հարցնելով, թե ով է նախարարության պաշտոնական ֆեսյբուքյան էջը կառավարում, և ինչու է պարզաբանումը հեռացվել էջից։

«Չենք ջնջել պարզաբանումը, տեխնիկական խնդիր է, անճշտություն կար։ Մեկ ժամից կտեղադրենք նորից այդ պարզաբանումը»,- պատասխանեց խոսնակը։


Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
15:56 Կառավարությունն առաջարկում է Սևանա լճում սիգի որսի չափաքանակը հասցնել 1270 տոննայի