Տիկին Աննան գնացել-հասել էր Ներքին Հանդ՝ համարյա ջհանդամի գյոռը, ու դեռ բողոքում ենք
copy image url

Տիկին Աննան գնացել-հասել էր Ներքին Հանդ՝ համարյա ջհանդամի գյոռը, ու դեռ բողոքում ենք

Միտք Ներքին 2 տարի առաջ - 13:30 09-07-2022
Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, երկու օր է՝ շրջագայում է Սյունիքում։ Նրան դիմավորեցին Քաջարանի «քաղբանտարկյալ» քաղաքապետը՝ ծաղկեփնջով, քաղբանտարկյալից հինգ պակաս Կապանի քաղաքապետ Փարսյանը՝ առանց ծաղկեփնջի, Գորիսում էլ վատ չեն դիմավորել, հետո գնացել է Ներքին Հանդ ու հանդիպել թշնամու նշանառության տակ բնակվող ներքինհանդեցի կանանց ու կամուֆլյաժով տղամարդկանց։ Մի խոսքով՝ ռազմահայրենասիրական-գերղարվեստական էքսկուրսիայի է դուրս եկել տիկին Աննան, ու փոխանակ գնահատեն նրա այցերը, գովաբանեն, փառաբանեն, որ գնացել-հասել է սահմանամերձ գոտի, քննադատում են, թե ինչու է գնացել։

Մարդը մոնակոներից ելել հասել է Երևան ու մի բան էլ այդքան ճանապարհ կտրել-հասել Սյունիք, որ հանդիպի ներքինհանդեցիներին և ծաղկեփունջ ստանա Մանվել Փարամազյանից, ու դեռ դժգոհում ենք։ Գնում է Սյունիք՝ դժգոհում ենք, չի գնում՝ էլի ենք դժգոհում։ Ի՞նչ անի էդ խեղճ կինը, որ գոհ մնանք։ Ասում ենք՝ ինքը ով է, ինչ կարգավիճակով է մեկնել Սյունիք։ Ո՞նց թե՝ ինչ կարգավիճակով, վարչապետի տիկնոջ կարգավիճակով, բա դա քի՞չ է։ Իր ամուսինն ի՞նչ կարգավիճակով էր այցելել Սյունիք ու արժանացել «սյունյաց ողջույնների», այ ինքն էլ համարյա էդ կարգավիճակով, մի բան էլ՝ ավել, որովհետև իրեն, ի տարբերություն «սյունյաց ողջույնների», ծաղկեփնջով են դիմավորել։ Վա՞տ է։ Իսկ ի՞նչն է վատ։

Ներքին Հանդի կանանց հետ հանդիպելն ու նրանց պայծառ ապագա խոստանալը վա՞տ են։ Վարչապետի տիկինը էդքան ճամփա է կտրել-հասել Ներքին Հանդ՝ համարյա ջհանդամի գյոռը, որ էդ գյուղի կանանց խոստանա Գառնի-Գեղարդ էքսկուրսիայի տանել, ու դեռ փնովում ենք էդ կնոջը։ Իսկ ինչո՞ւ ջհանդամի գյոռը, որովհետև ներքինհանդեցիք ջհանդամից՝ թուրքից, հինգ են պակաս կամ հինգ մետր հեռավորության վրա են գտնվում, և շուտով էդ ջհանդամը գալու է, մտնի նաև իրենց տներն ու խառնվի Ներքին Հանդի բնակիչների տան ներքին գործերին։ Օրինակ՝ ջհանդամը գալու է մի օր Գառնի-Գեղարդ էքկսուրսիայի գնացած-եկած մի կնոջ ասի՝ որոշել եմ էսօր քո ամուսնու գործը ես անեմ, դու գնա ննջասենյակ, ամուսինդ էլ թող գնա հանդը՝ անասուններին արածեցնելու, մինչև ես քո հետ կթեթևացնեմ իր գործը, ձեռքի հետ էլ կպատմես՝ ինչպես անցավ ձեր կամ մեր վարչապետի տիկնոջ կազմակերպած էքսկուրսիան Գառնի-Գեղարդում։ Հիմա տիկին Աննան գնացել էր Ներքին Հանդ, որ խոստանար՝ ջհանդամը որ գա, մտնի ձեր տները, կթեթևացնի նաև ձեր ամուսինների հոգսերը, կկատարի նրանց պարտականությունները, կանի այն, ինչ մենք ենք անում հիմա ձեզ հետ՝ Երևանում նստած, բայց ոչ ֆիզիկապես, հիմա նաև ֆիզիկապես դուք կվայելեք այդ ամենը։ Ներքինհանդեցի կանայք էլ, ինչպես տեսնում էիք տարածված տեսանյութերից, գոհ են, երջանիկ՝ Գառնի-Գեղարդ գնալու հեռանկարից․․․ Իսկ մենք նրանց փոխարեն բողոքում ենք ու դժգոհում։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC

Ձեզ գուցե հետաքրքրի