Ներքին 4 տարի առաջ - 16:23 08-07-2022

Էկոնոմիկայի նախարարությունը «տռուսիկի» թեմայով մեկնաբանություն չունի

Երեկ և այսօր սոցցանցում բուռն քննարկվում էր այն հարցը, որ ամերիկահայ մեծարահուստ Դեն Բիլզերյանը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպման է գնացել «ուլտրակարճ շորտով», կամ, ինչպես շատերն էին գրել, «տռուսիկով»։

Մարդկանց այդ հանգամանքը շատ զարմանալի էր թվացել, թե ինչպես է Բիլզերյանը պետական պաշտոնյայի հետ նման տեսքով հանդիպել այն դեպքում, երբ Քերոբյանը շորտով չէր, այլ դասական հագնված։ Չկա՞ համապատասխան արարարողակարգ, եթե դա պաշտոնական հանդիպում էր, ապա ինչո՞ւ էր Բիլզերյանը շորտով, իսկ եթե ոչ պաշտոնական էր, ապա ինչո՞ւ էր Քերոբյանը կոստյումով ․ չէ՞ որ իր կոստյումն ու Բիլզերյանի «տռուսիկը» մի տեսակ իրար հետ «չէին խոսում»։

Էկոնոմիկայի նախարարությունից փորձեցինք հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ, սակայն նախարարի մամուլի խոսնակը միայն ասաց, որ այդ հարցի վերաբերյալ իրենք ընդհանրապես մեկնաբանություն չեն տալիս։ Փաստորեն ստացվում է, որ էկոնոմիկայի նախարարությունը «տռուսիկի» թեմայով մեկնաբանություն չունի կամ էլ ունի, բայց չի տալիս։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով