Մամուլ 3 տարի առաջ - 08:19 08-07-2022

«Ծաղկեփնջով» ներկայանալու հերթը համայնքապետ Փարսյանի՞նն է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երկու օր է՝ վարչապետի կինը Սյունիքի մարզում է։ Մարզի մեր աղբյուրներն ասացին՝ եկել է հանգստանալու, շրջագայելու: Նա շրջում է համայնքներով, այցելում մշակույթի կենտրոններ, ժամանցի վայրեր, թանգարաններ: Մարզպետից մինչեւ վերջին համայնքապետ զբաղված են նրան ուղեկցելով: Երեկ տիկինը մեկնել էր Քաջարան։ Իշխանությունների կողմից հալածված քաղաքապետի` Մանվել Փարամազյանի ընդունելությունը շոկ առաջացրեց հանրության ակտիվ շրջանակներում: Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության նախկին անդամ Փարամազյանը ոչ թե սյունյաց ողջույններով, ինչպես տարիուկես առաջ վարչապետին էին դիմավորել, այլ ծաղկեփնջով էր դիմավորում նրա կնոջը:
Մեր աղբյուրներն ասում են, որ մյուս համայնքապետերն էլ են դիմավորել եւ աջակցել Աննա Հակոբյանին: Իսկ ամիսներ առաջ էլ Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն էր շարունակաբար ներողություն խնդրում նրան վիրավորելու համար: Մեղրի համայնքի նորընտիր ղեկավարն էլ էր ուղեկցում Հակոբյանին: Երեկ նա եղել է Գորիսում, այցելել Բակունցի տուն-թանգարան, Կանանց ռեսուրս կենտրոն, որի գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը Առուշ Առուշանյանի թիմակիցն է՝ ավագանու անդամ: Թեեւ ասացին, որ Գորիսի համայնքապետն անձամբ չի հանդիպել Հակոբյանին:
Այսօր նա կլինի Կապանում, եւ «ծաղկեփնջով» ներկայանալու հերթը համայնքապետ Փարսյանինն է: Ոմանք կարծում են, որ այս այցով Փաշինյանը որոշել է «փչացնել» ըմբոստ համայնքապետերին: Ի դեպ, Աննա Հակոբյանի այցից առաջ լցրել են Տաթեւ-Աղվանի ճանապարհի փոսերը, Տանձավերի հատվածում ասֆալտ են փռել: Նա մնում է Հալիձորի տարածքում գտնվող «Հարսնաձոր» համալիրում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
09:00 «Իվենտպրո», թե՞ «Վենտպրո»․ 10 մլն դրամ՝ անհայտ ՍՊԸ-ին. Ավինյանի նոր գործարքը
17:11 Շվեդիան ավիացիա է կիրառել՝ Բալթիկ ծովի վրա ռուսական ռազմական ինքնաթիռների պատճառով
18:52 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը նույն վայրո՞ւմ են հանգստանում. համացանցը քննարկում է զույգի վերամիավորումը