Մամուլ 3 տարի առաջ - 08:14 08-07-2022

Ինչ ներդրումներ է խոստացել Դեն Բիլզերյանը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ հանդիպել է Հայաստան ժամանած պոկերի արքա Դեն Բիլզերյանին ու նրա հետ քննարկել Հայաստանում արտադրական ներդրումներ անելու հնարավորությունները։ Անգամ լուսանկար հայտնվեց` Բելզիրյանը շորտիկով, նախարարի հետ հանդիպմանը: Երեկ Քերոբյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ներդրումների խոստում է տվել Դենը։
«Ոչ մի խոստում, բայց նախագծեր քննարկվում են»,-կարճ պատասխանեց նախարարը։ Հիշեցրինք, որ Քիմ Քարդաշյանն էլ ժամանակին խոստանում էր, որ Հայաստանում ներքնազգեստի արտադրություն է սկսելու, սակայն մնաց օդում, Քերոբյանն անարձագանք թողեց մեր դիտարկումը եւ հեռացավ։ Ինչպես միշտ ամեն ինչ միայն շոուների եւ լուսանկարների մակարդակում է տեղի ունենում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին