Արտաքին 4 տարի առաջ - 22:07 07-07-2022

Նիդեռլանդներն ամբողջությամբ հրաժարվել է ռուսական գազից

Նիդեռլանդների կլիմայի և էներգետիկայի նախարար Ռոբ Ջեթենը Reuters-ին տված հարցազրույցում ասել է, որ իր երկիրն ամբողջությամբ հրաժավրել է ռուսական գազից։ Նրա խոսքով, Նիդեռլանդները բավականաչափ գազ է խնայել ռուսական գազին փոխարինելու համար, որը վերջին տարիներին կազմում էր երկրի ներմուծման 15-20%-ը։

«Այս տարվա առաջին վեց ամիսներին մենք հսկայական քանակությամբ էներգիա ենք խնայել՝ նվազեցնելով մեր գազի սպառումը գրեթե 33%-ով»,- ասել է նախարարը:

Նիդեռլանդները խոցելի է եվրոպական գազի ցանկացած խոշոր ճգնաժամի նկատմամբ, նշել է նախարարը, քանի որ այն վառելիքի պահեստավորման խոշորագույն կենտրոն է և տրանսպորտային հանգույց տարածաշրջանի այլ երկրներ բաշխման համար: Երկրի տարածքում է գտնվում Գրոնինգենի հանքավայրը՝ բնական գազի աշխարհի ամենամեծ հանքավայրերից մեկը և Եվրոպայի համար այս հումքի զգալի աղբյուրը:
Հանքավայրը պարունակում է մոտավորապես 450 միլիարդ խորանարդ մետր վերականգնվող գազ, ինչը հավասար է 3 տարում Ռուսաստանից Եվրոպա ներմուծվող գազի ծավալին, սակայն արդյունահանման ավելացումը կարող է երկրաշարժերի պատճառ դառնալ։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև