Ներքին 3 տարի առաջ - 18:18 07-07-2022

Աննա Հակոբյանը Մեղրիում մի շարք հանդիպումներ է ունեցել

Սյունիք կատարած այցի 2-րդ օրը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելեց Մեղրի, որտեղ նրան դիմավորեց համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը։ Նրանք այցելեցին ՀՀ կադաստրում գրանցված ամենահին տունը։

Պաշտոնական փաստաթղթերում «Խաչաց Տուն Հերիթեջ Հոթել»-ի գրանցման ամսաթիվը 1820 թվականն է, սակայն կառույցը 500 տարվա պատմություն ունի: «Խաչաց տանը» վարչապետի տիկնոջը ողջունեցին նաև Մեղրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները:
«Խաչաց Տուն Հերիթեջ Հոթել»-ը 2020 թվականի մարտին և ապրիլին, երբ Հայաստանում կորոնավիրուսի համավարակ էր, ծառայել է որպես հյուրատուն՝ դառնալով Մեղրիի ամենահին հյուրատունը: «Խաչաց տանը» 10-ամյակների պատմություն ունեցող 100-ից ավելի ցուցանմուշներ կան։

«Խաչաց տան» հիմնադիրները Մեղրիի առաջին բնակիչներն էին՝ Խաչիկյանները։ Հիմա այս կառույցը դարձել է զբոսարշրջիկների սիրելի վայրը, որտեղ կարելի է ծանոթանալ համայնքի պատմությանն ու մշակույթին: Շահանե Խաչիկյանը՝ «Խաչաց Տուն Հերիթեջ Հոթել»-ի հիմնադիր տնօրենը, Աննա Հակոբյանին ներկայացրեց հյուրատանը ցուցադրված գեղանկարչական աշխատանքները, պատմեց, որ այստեղ են հանգրվանել հայ արձակագիր Հրանտ Մաթևոսյանն ու բանաստեղծ Համո Սահյանը: Մեղրիում է գտնվում նաև 17-րդ դարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին:

«Խաչաց Տուն Հերիթեջ Հոթել»-ի հիմնադիր տնօրեն Շահանե Խաչիկյանը վարչապետի տիկնոջը ներկայացրեց եկեղեցու վերակառուցման պատմությունը: Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ունի բացառիկ որմնանկարներ, որոնք վնասվել են 1700 թվականին ու Խաչիկյանների ջանքերով վերականգնվել 1866-ին:

Խաչիկյան ընտանիքի և Մեղրիի այլ բնակիչների շնորհիվ եկեղեցին այսօր գործում է, այնտեղ նաև պսակադրության արարողություններ են իրականացվում:

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելեց նաև Մեղրիի մանկապարտեզ, որի հիմնանորոգման համար «Իմ քայլը» հիմնադրամը միջոցներ էր հատկացրել 2019 թվականին։

Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
12:17 Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան
16:07 Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, նրա ելքը երկրից արգելվել է