Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 22:27 06-07-2022

Գներն աճում են, իսկ կառավարությունը չի ուզում ձեռք մեկնել սոցիալապես խոցելի խավերին. տնտեսագետ   

Մենք ավելի քան 1,5 տարի է բարձր գնաճային ֆոն ունենք տնտեսությունում և այստեղ շատ կարևոր է, որ պետությունը որոշակի քայլեր ձեռնարկի սոցիալապես խոցելի խավերի բեռը թեթևացնելու համար, որովհետև գաղտնիք չէ, որ առաջին անհրաժեշտության ապրանքների բարձր գնաճը հենց առաջին հերթին հարվածում է սոցիալապես խոցելի խավերի գրպանին։

Այս մասին Սարյանի պուրակում հրավիրված քննարկման ընթացքում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։

Նրա դիտարկմամբ՝ պետությունը այստեղ հսկայական անելիք ուներ, և հիմնական գործիքը պետական բյուջեն է, որը պլանավորելիս պետք է հաշվի առնվեր գնաճային այն միտումները, որոնք առկա են տնտեսությունում։

«Երբ համադրում ենք ու փորձում ենք հասկանալ 2022 թ․-ի բյուջետային քաղաքականությունը, ակնհայտ անհամապատասխանություններ ենք տեսնում։ 2022 թ․-ի բյուջետային ընդհանուր ծախսերը ավելի են մոտ 12 տոկոսով։ Ինչը տրամաբանորեն հուշում է, որ 12 տոկոսվ պետք է աճեին նաև թոշակները, սոցիալական նտպաստները։ Այսինքն, սոցիալապես խոցելի խավի եկամուտները պետության աջակցությամբ 12 տոկոսվ պետք է աճեր։ Բայց իրականում ունեք, որ սոցիալական պաշտպանության ծախսերը 2022 թ․-ին պլանավորած են 7 տոկոսով, ավելի քիչ են քան 2021 թ․-ին։

Եթե 2021 թ․-ին սոցիալական պաշտպանությանը ուղղվել է 626 մլրդ դրամ, ապա այս տարի պլանավորված է 581 մլրդ դրամ։

Ավելին, եթե նայում եք, թե անցած տարի որ մասն է ուղղվել սոցիալական պաշտպանությանը և այս տարի ընդհանուր բյուջետային ծախսերի որ մասն է ուղղվում սոցիալական պաշտպանությանը, ակնհայտ անհամամասնություններ կան, անցած տարի 31 տոկոսն է բյուջեի ուղղվել սոցիալական խնդիրներին, այս տարի ընդամենը 26 տոկոսը։ Պատկերն այդքան տխուր չէր լինի, եթե այս ամենի ֆոնին մենք չտեսնեինք պարգևավճարների չնվազում, չտեսնեինք կառավարության պահուստային ֆոդի ավելացում, այս այն գումարներն են, որոնք կառավարությունն իր հայեցողությամբ, առանց ԱԺ-ի համաձայնության, կարող է ծախսել»։

Նա ընդգծեց, որ կառավարության վերջին նիստերից մեկում քննարկվում էր, որ առաջին կիսամյակի ընթացքում մոտ 40 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտ են հավաքագրել։ «Կառավարությունը որոշել է իր հայեցողությամբ ծախսի այդ միջոցները։ Որպեսզի նաև քիչ թե շատ հիմավորեն իրենց արարքը՝ պնդեցին, որ դա բացառապես կապիտալ ծրագրերին է ուղղվի, բայց առաջին եռամսյակի տվյալներով մենք ունենք կապիտալ ծախսերի 50 տոկոս թերակատարում, այսինքն, եղած ծրագրերը Կառավարությունը չի կարողանում իրականացնել, բայց ևս 40 մլրդ ուզում է ուղղել կապիտալ ծրագրեին, սա աբսուրդային է, այս գումարները կարող էին սոցիալական խնդիրների լուծմանն ուղղվել, դա կչեզոքացներ գնաճի ազդեցությունը»։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են

Ձեզ գուցե հետաքրքրի