Ներքին 4 տարի առաջ - 18:03 06-07-2022

Հայտնի է, թե ովքեր են այսօր ձերբակալված «օրենքով գողերը»

Oragir.news-ին պարզ դարձավ, որ այսօր ձերբակալվել են, այսպես կոչված, «օրենքով գողեր» Սուրեն Ավետիսյանը, ով առավել հայտնի է «Լենինականցի Սուրո» մականվամբ և «օրենքով գող» «Զապ»-ի՝ Անդրանիկ Սողոյանի քրոջ որդին՝ Արտյոմ Ղազարյանը։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ 2 «օրենքով գող»: Առգրավվել է շուրջ 180.000 ԱՄՆ դոլար:

Oragir.news-ի տեղեկություններով՝ ձերբակալված «օրենքով գողերը» նախապես զգուշացված են եղել աննկատ մնալու վերաբերյալ, սակայն չեն հետևել նախազգուշացմանը․ տեղի է ունեցել ծեծկռտուք, որին հաջորդել է ձերբակալությունը։ Խնդիրն այն է, որ քրեական աշխարհի, այսպես կոչված, «Գյումրիի թևը» վերջին տարիներին լոյալություն է ցուցաբերում այսօրվա իշխանությունների նկատմամբ։ Սակայն, ըստ երևույթին, որոշակի խնդիրներ են ի հայտ եկել, ինչին նպաստել է նաև այն, որ հակաիշխանական ցույցերը ևս պասիվացել են, և իշխանությունն այլևս կարիք չունի քրեական աշխարհի լոյալության։

Հիշեցնենք՝ որոշ ժամանակ առաջ կոնֆլիկտ էր տեղի ունեցել, այսպես կոչված, «օրենքով գողեր» Անդրանիկ Սողոյանի՝ «Զապի» և «Շահումյանցի Ժիրոյի» միջև։ «Զապը» ասել էր, որ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող «Սասնա ծռեր» խմբի անդամներին պետք է ճնշել, իսկ «Ժիրոն» հակադարձել էր, որ դա նշանակում է խառնվել քաղաքականությանը, ինչը արգելված է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:15 Վանաձորում բախվել են «Լադա»-ն և «Lexus GX470»-ը․ վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում