Գիտենք, որ խոտակեր ես, բայց էդ խոտից էլ բերեիր, քո պառլամենտի ՔՊ-ական անդամներին տայիր, ինչի մենակ դու կերար․ Լիդա Առուշանյան

Տեսանյութ Ներքին 2 տարի առաջ - 13:46 06-07-2022
Դատախազության շենքի առջև այսօր՝ հուլիսի 6-ին, բողոքի ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները: Նրանց պահանջն այն է, որ Դատախազությունը Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցված գործը փոխանցվի ԱԱԾ-ին, գործը քննվի առերեւույթ պետական դավաճանության 299 հոդվածով, իսկ Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության՝ գործում ընդգրկվելով որպես մեղադրյալ։

Արցախի հերոս, զոհված մայոր Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը, լրագրողների հետ զրույցում ասաց. «Անհարգելի՛ տականքներ, դուք տականք ծնվել եք, տականք էլ գնալու եք։ Այն օրը այս Արթուրիտոն լայեղ չարեց մեզ իրա կաբինետում դիմավորի, տարան մի հատ փոքրիկ սենյակ։ Լայեղիդ չէինք, արա՛։ Ա՛յ ոչնչություններ, մինչև ե՞րբ եք ձգելու։ Պաշտոն է, որ ստանում են, Բիշարյանը իմ հաշվին պաշտոն ստացավ, Քյարամյանը ստացավ, լավ է՝ Ջհանգիրյանը վարի գնաց։ Ա՛յ ոչնչություններ, հեսա, որ Ֆեմիդան եկավ էս գիշեր, գալու է ձեր հերն անիծի։ Ա՛յ ոչխարներ, չվայելեք այդ պաշտոնները՝ էն Սեդայից սկսած, հարամ լինի ձեր գլխին, ընկնեք մեր օրը։ Ձեր որդիները կորեն, ման գաք, չգտնեք։

Նիկո՛լ, ես քեզ համեմատում եմ վզկապով շների հետ։ Նիկո՛լ, ա՛յ տականք, երեկ մեր Սահմանադրության օրն էր, ա՛յ ոչխար, ինչի՞ չնշեցիր մի հատ, է՞դ էլ չեն թողում էն եղբայրներդ։ Ո՞վ է տեսել տենց բան․ թուրքերը զանգում են, իրենց տուզիկ ախպոր շահերն են պահում։ Նիկոլը երեկ գնացել է, եղնիկներին է կերակրում։ Հա՛, գիտենք, որ տավար ես, խոտակեր ես, բայց էդ խոտից էլ բերեիր, քո պառլամենտի ՔՊ-ական անդամներին տայիր, ա՛յ ոչխար, էդ խոտը ինչի՞ մենակ դու կերար»։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին