Մամուլ 4 տարի առաջ - 08:26 06-07-2022

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում անհանգստացած են Ռուբեն Վարդազարյան-Գագիկ Ջհանգիրյան աղմկահարույց ձայագրության մասով: Ինչպես հայտնի է, հունիսի 20-ին հրապարակվել էր ԲԴԽ արդեն նախկին նախագահների աղմկահարույց ձայնագրությունը, որը բացահայտեց, թե մեր երկրում ինչպես են մեղադրանքները առաջադրվում, եւ գործերը՝ քննվում:
Ձայնագրությունը հրապարակելուց հետո Վարդազարյանը պարզաբանեց, որ իրեն առաջարկվել է ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական տալ։ Նրա խոսքով՝ իրեն ժամանակ էր տրված մինչեւ 2021 թվականի մարտի 1-ը։ Վարդազարյանի լիազորությունները պաշտոնապես կասեցվել էին անցած տարվա ապրիլի 15-ին. պատճառը արդարադատությանը խոչընդոտելու հոդվածով նրա դեմ հարուցված քրեական գործն էր:
Եվ, ահա, այդ ձայնագրության հանրայնացումից հետո դատական համակարգում անհանգստացած են, քանի որ շատ դատավորներ տարբեր հարցերով գնացել են ԲԴԽ ու զրույցներ են ունեցել Ջհանգիրյանի հետ, հիմա հիշել են եւ սկսել մտահոգվել. բա որ մի օր էլ իրե՞նց զրույցները հրապարակվեն: Հավելենք նաեւ, որ, դատական համակարգում տարածված խոսակցությունների համաձայն, Գագիկ Ջհագիրյանը հրաժարական է տվել, քանի որ հիմնական՝ մոտ 2.5 ժամ տեւած զրույցի ձայնագրության մեջ նա վիրավորական արտահայտություններ է հնչեցրել անձամբ Նիկոլ Փաշինյանի հասցեին, որը տեղ է հասել։
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում