Մամուլ 4 տարի առաջ - 08:16 05-07-2022

Ինչու Հայաստան չեկան ԱՄՆ կոնգրեսականները. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հունիսի վերջին պետք է տեղի ունենար ԱՄՆ կոնգրեսականների այցը Հայաստան։ Մենք գրել էինք, որ նրանք նախատեսում էին հանդիպումներ ինչպես Ազգային ժողովի նախագահի, այնպես էլ ԱԺ երեք խմբակցությունների ղեկավարների հետ, ինչի առթիվ օրեր առաջ ԱՄՆ դեսպանի մոտ էին հյուրընկալվել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Հանդիպման հիմնական նպատակը եղել էր կոնգրեսականների հետ հանդիպումների գրաֆիկն ու ընթացակարգը քննարկելը: Ընդիմության ներկայացուցիչներն իրենց համաձայնությունն էին տվել հանդիպելու, ընդ որում` Արթուր Վանեցյանը շեշտել էր, որ այն կազմակերպվի առանձին` ՔՊ խմբակցությունից զատ:
Սակայն հունիսի 30-նն անցավ, իսկ կոնգրեսականներն այդպես էլ չժամանեցին Հայաստան: Կոնգրեսականների այցը, պարզվում է, հետաձգվել է։ ԱԺ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրչյանը մեզ ասաց, որ պատճառը քովիդն է եղել։ Ընդ որում, սկզբում որոշված էր, որ հինգ հոգով են գալու, հետո պատվիրակության կազմն ավելացել է՝ դառնալով 17, բայց վերջում տեղեկացրել են, որ չեն կարողանում այս պահին գալ Հայաստան։
«Մեզ տեղեկացրին, որ օդանավի անձնակազմի հիվանդության պատճառով այցը հետաձգվում է։ Բայց չեն մասնավորեցրել՝ ովքեր են վարակվել քովիդով, հնարավոր է՝ նաև օդաչուն»,-ասաց ԱԺ մամուլի խոսնակը։ Նա նաև նշեց, որ հունիսի 30-ի համար կոնգրեսականները դիմել էին ԱԺ նախագահին` հանդիպման խնդրանքով, որը, փաստորեն, տեղի չի ունեցել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից